• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական հանդիպում

Թամար Ղահրամանյան

Քիչ առաջ վերադարձանք Սերվանտեսի անվան դպրոցից, տպավորությունները, անշուշտ, անմոռանալի են՝ երգ, պար, հին ու նոր ծանոթներ, գրկախառնություններ ու ժպիտներ: Ամեն ինչ հրաշալի էր, հյուրասիրությունն էլ՝ ջերմ ու մտերմիկ: Իսկ երեկոյան Թիֆլիսն ուղղակի անկրկնելի էր՝ բազմերանգ լույսերով ողողված: Ճամփորդությունը շարունակվում է, սպասվում են նոր անակնկալներ: