• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հերթական ճամփորդությունը

 Միջին դպրոց
Պատրաստեց ՝ Մարտիրոսյան Քնարիկը, 8-1 դասարան

 Չորեքշաբթի առավոտյան ընկեր  Շամիրամը  զանգահարեց մեզ և ասաց, որ գնալու ենք 7D ֆորմատով  ֆիլմ  նայելու:Ես շատ ուրախացա  այդ մտքից և  որոշեցի, որ  անպայման պետք է գնամ:Հինգշծաբթի օրը ժամը11.00-ին մենք պետք է լինեինք դպրոցում:Երբ  բոլորս հավաքվեցինք,սովորույթի   համաձայն,մենք նստեցինք 23  համարի երթուղայինն և  ուղևորվեցինք:Բոլորս շատ անհամբեր էինք,և ճանապարհը մեզ երկար թվաց:Բայց վերջապես հասանք:7D մտնելուն պես բոլորս շատ ոգևորվեցինք:Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու սարսափելի,և  մենք ամբողջ 15  րոպե  բղավում էինք:Մենք լիովին մտել էինք ֆիլմի մեջ:Երբ դուրս  եկանք  7D-ից,բոլորս  իրար  էինք պատմում  մեր  տպավորությունների  մասին:Իսկ  հետո զբոսնելով հյուսիսային պողոտայով՝  գնացինք  պիցցա  ուտելու:Վերջում էլ նստեցինք 99  համարի   երթուղայինն  ու  ուրախ հասանք տուն: 

Ահա  ևս մի հետաքրքիր օր իմ  կյանքում: Ես շատ   ուրախ եմ,որ մենք  այսպիսի   դասղեկ  ունենք:Մենք  ձեզ շատ սիրում  ենք: