• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձակուրդներին էլ պարապ չենք նստում

Շահինյան Ասյա, Մարտիրոսյան Անի,  8-3 դաս.

 

Արձակուրդների ընթացքում մենք մի երկու օր հանգստացանք, հետո անցանք գործի, շարունակեցինք ուղարկել օլիմպիադայի պատասխանները: Երբ առաջին անգամ  ուղարկեցինք  անգլերեն առարկայից կատարված օլիմպիադայի առաջադրանքը, մեզ պատասխան եկավ, որ չեն կարող ստուգել, քանի որ անունն ու ազգանունը գրված չէ:  Մենք լրացրեցինք և  նորից ուղարկեցինք: Մի քանի օր հետո պատասխան եկավ, որ չեն կարողանում բացել ուղարկված էջը: Մենք բազմիցս փորձել ենք  և համոզվել` կցված էջի  հետ ամեն ինչ նորմալ է: Ուզում ենք հասկանալ` ինչն է պատճառը: Կցանկանայինք, որ այսպիսի խնդիրներ հետագայում չլինեին:

Լավ, մի փոքր էլ պատմենք մեր ուրախ ժամանցի մասին: Այսօր  ընկեր Շամիրամի հետ մենք` մի խումբ  8-րդ դասարանցիներ, ուղևորվեցինք հերթական ճամփորդության: Մենք գնացինք 7D ֆիլմ դիտելու: Այնուհետև զբոսնեցինք, լավ ծիծաղեցինք, պիցցա համտեսեցինք և վերադարձանք տուն: Մի խոսքով, արձակուրդների ընթացքում չենք ձանձրանում: