• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե, եթե, եթե...

Նոր դպրոց, 3-3 դասարան

Դասվար` Լուսինե Փաշայան

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, ապա շապիկները կօգտագործվեին որպես տաբատ, իսկ տաբատները` որպես շապիկ:

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, բոլորը բոլորի վրա կծիծաղեին:

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, շորերը թարս հագած մոլորակ կունենայինք:

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, թարս կքայլեին:

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, բոլորը մարդիկ կհիվանդանային:

Եթե բոլոր սարերը քայլել կարողանային, իրենց սրտի ուզածը կանեին:

Եթե բոլոր սարերը քայլել կարողանային,բոլորիս կգցեին ոտքի տակ:

Եթե բոլոր սարերը քայլել կարողանային,մարդկանց կճզմեին:

Եթե բոլոր սարերը քայլել կարողանային,մարդիկ կվախենային սարերից:

Եթե համակարգիչները կարողանային երկինք թռչել, ոչ մի համակարգիչ չէր մնա, համացանց էլ չէր լինի:

Եթե համակարգիչները կարողանային երկինք թռչել, նրանց մկնիկները կկորեին:

Եթե համակարգիչները կարողանային երկինք թռչել, տիեզերքն էլ համակարգիչ կունենար:

Եթե համակարգիչները կարողանային երկինք թռչել, ոչ մի համակարգիչ չէր մնա, և մենք ստիպված նրանց հետևից տիեզերք  կթռչեինք:

Եթե համակարգիչները կարողանային երկինք թռչել, ապա մենք էլ մեր նեթբուքերով երկինք կթռչեինք: