• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԵՄ դասընթացը Ծաղկաձորում

 Մարտի 19-ից 20-ը  Հայաստանի երկու ավագ դպրոցների ուսուցիչներ մասնակցում էին ԱԵՊԼԱԿ-ի կոցմից կազմակերպված դասընթացին,որի նպատակն էր զարգացնել Երևանի երկու ավագ դպրոցների ուսուցիչների կարողությունները՝ Եվրոպական միության վերաբերյալ:Դասընթացին մասնակցում էին  «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրը և թիվ 198 դպրոցը:Դասընթացը շատ հետաքրքիր և բովանդակալից անցավ՝ լի քննարկումներով և դատողություններով:Ինչպես միշտ,մեր կրթահամալիրն իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում:

   Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:Առկա էին բոլոր համապատասխան պայմանները,և մենք, բացի մասնագիտորեն հմտանալուց,նաև շատ հաճելի հանգստյան օրեր անցկացրեցինք: Հատկապես մեր ոգևորությունն էլ ավելի մեծացավ,երբ մեզ այցելեց մեր սիրելի տիար Բլեյանը:

Մեզ վերջում հանձնեցին մեր մասնակցությունը հավաստող վկայագրեր, և մենք, միմյանց շնորհակալություն հայտնելով, վերադարձանք Երևան:

Շնորհակալություն ենք հայտնում այս դասընթացի բոլոր կազմակերպիչներին