• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

8-4 դասարանը 3D աշխարհում

Միջին դպրոց

Պատրաստեց Մանուկյան Դիանան, 8-4 դասարան

Սովորականի պես  եկանք դպրոց,և ընկեր Շամիրամը  մեզ  հայտնեց, որ  ամսի 16-ին գնալու ենք   3D ֆիլմ դիտելու:Բոլորս անչափ ուրախ էինք  և անհամբերությամբ սպասում էինք չորեքշաբթի օրվան:Եվ ահա եկավ ամսի 16-ը:Առավոտից անհամբերությամբ սպասում էինք դասերի ավարտին:Վերջում մեզ մոտ հանրահաշիվ էր ,և մենք չէիք կարողանում կենտրոնանալ և գրել վարժությունները,և ահա վերջացավ դասը ,և ընկեր Շամիրամն ասաց, որ գնում ենք:Մաքրեցինք  դասարանը և ընկանք  ճանապարհ: Ճանապարհին մի լավ ծիծաղեցիք և չզգացինք ,թե  ինչպես հասանք:Սակայն հարկավոր էր մի քանի կանգառ վազել:Մի լավ վազեցինք և ուշացած մտանք  ֆիլմ դիտելու:Մեր բախտը բերեց,քանի որ ֆիլմը նոր էր սկսվել:Մենք ոգևորված մտանք 3D դահլիճ: Երբ վերջացավ ,ըստ ավանդույթի, սկսեցիք բողոքել ֆիլմից:Սկսեցինք քայլել ,պարել և լուսանկարվել ,այնուհետև գնացիք սնվեցինք և վերադարձաք 3D  աշխարհից  լավ հիշողություններով: