• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժլատն ու ես

 

Դպրոց- պարտեզ
Գյոնջյան Արմինե և փոքրիկ ավազակներ

Ես մի օր գնացել էի անտառ ելակ հավաքելու: Այնտեղ ես շատ ծարավեցի: Այս ու այն կողմ նայեցի, բայց անտառում ջուր չկար: Հանդիպեցի մի ժլատ աղջկա և ջուր խնդրեցի , նա ուներ, բայց ինձ ջուր չտվեց: Ես էլ նրանից նեղացած գնացի մի ծառի տակ ու սկսեցի լաց լինել: Լացիս ձայնից վեր թռա ու հասկացա, որ դա երազ էր: Մի մեծ բաժակով ջուր խմեցի և իջա բակ խաղալու: 

Հարությունյան Արմինե

Մի անգամ ես և մեր բակի երեխաները խաղում էինք: Հանկարծ ծարավեցինք ու մեր հարևանից խմելու ջուր խնդրեցինք: Սակայն այդ մարդը ժլատ էր և մեզ ասաց, որ ինքը ջուր չունի: Մենք հավատացինք նրան: Մեր մայրիկներից մի-մի դույլ ջուր վերցրեցինք ու տարանք տվեցինք մեր հարևանին: Նա ագահորեն վերցրեց մեր ջրով լիքը դույլերը և արագ փակեց դուռը մեր երեսին: Մի քանի րոպե անց մենք բարձր գոռգոռոց լսեցինք: Վազեցինք ու  ինչ տեսնենք`  ժլատն ընկել էր դույլերով լի ջրի մեջ:

Աբգարյան Էլեն