• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզվի մեր դասերը

Օտար լեզուների խորացված ուսուցման 10-րդ դասարան

Օտար լեզուներից սովորում եմ չորսը` անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և վրացերեն: Դրանք շատ հետաքրքիր են: Օրինակ՝ ռուսերենից թարգմանում ենք Լեոնիդ Ենգիբայրանի ստեղծագործությունները, դիտում ֆիլմեր, որոնց վերաբերյալ շարադրություն ենք գրում: Անգլերենից նույնպես կատարում ենք թարգմանություններ, ուսումնասիրում քերականությունը: Վրացերենի ժամին նաև նյութեր ենք գրում և տեղադրում կայքում: 
Ինձ համար ամենահետաքրքիրը թուրքերենի դասերն են։ Վերջերս որոշել ենք բեմադրել թուրքական հարսանիք, որտեղ հարսի դերը խաղում է մեր դասարանի Թալարը:

Լուսինե Իսրայելյան

Oտար լեզվի դասերը լավ են անցնում։ Քանի որ մեր դասարանը օտար լեզվի և թարգմանության դասարան է, շաբաթը վեց ժամ անգլերեն ենք անում: Դասերի ժամանակ թարգմանություններ ենք անում ու տեղադրում կայքում։ Տնային  առաջադրանքները, որ անցած տարիների համեմատ ավելի բարդ են, ստուգում ենք ընկերԱսլանյանի հետ, հետո մեր ուսուցչուհին մեզ նոր դաս է բացատրում: Շատ նոր բառեր ու արտահայտություններ ենք սովորել այս ընթացքում։
Ինձ դուր են գալիս մեր թարգմանության դասերը, և ես չեմ զղջում, որ այս բնագավառն եմ ընտրել:

Միլենա Համբարձումյան