• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկար սպասված ուրախ անակնկալ 2

Հարությունյան Էլեոնոր, 8.5 դաս.

Բարև, սիրելի կրթահամալիրցիներ: Ես հուսով եմ, որ դուք կարդացել եք ճամբարային առաջին օրվա մասին իմ նյութը: Ես ուզում եմ ձեզ պատմել ճամբարային ասօրվա մասին: Այսօր դպրոցում անցկացրեցինք հիանալի օր և այն ոչնչով չզիջեց անցած օրերին: Մենք մասնակցեցինք տողանին ու վայելեցինք հաճելի երգեր, հիանալի վալս, հետո անցանք մեր ճամբարային առօրյային:

Տիկին Քրիստինեն մեզ պատմեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա չգտնվող, բայց իրականում գոյություն ունեցող պետությունների արտասովոր սովորույթների մասին: Զրույցը շատ հետաքրքիր անցավ և մեզ տվեց նոր տեղեկություններ: Հետաքրքիր զրույցին հաջորդեցին մեր շատ սիրած խաղերը: Մենք բաժանվեցինք 2 մասի: Մի մասը զբաղված էր վոլեյբոլով, իսկ մեր խումբը` «բադերն ու որսորդները» խաղալով: Դրան հետևեց մեծ դասամիջոցը, բայց մենք այնքան անհոգնած էինք, որ չէինք կարողանումզրուցել միմյանց հետ:

Հանգստանալուց հետո գնացինք երգելու: Երգեցինք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով երգեր: Երգելուց հետո իջանք մարմարյա սրահ և ամփոփելով մեր անմոռանալի օրը` գնացինք տուն:

Կհանդիպենք վաղը, իսկ երեկոյան ես ձեզ կպատմեմ ճամբարային հերթական օրվա մասին: Ցտեսություն: