• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իրավունքներս…»

Մանե Գևորգյան

Եթե մենք շուտ ենք սկսել խոսել, մեր հաջորդ սերունդը միանգամից բողոքելու է.

«Հարգելի դատավոր, ես առարկում եմ», «Պատասխանողը չհիմնավորեց իր ասածը», «Այստեղ ենք հրավիրում վկային»… նմանատիպ արտահայտություններ հիմանակնում կարելի է լսել մեծահասակներից` դատարանում: Բայց, արի ու տես, այս արտահայտությունները տեղ են գտնում նաև մեր կրթահամալիարի սովորղների բառապաշարում ու լայնորեն կիրառվում են: Դրա վառ ապացույցը մեր`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` «Խաղարկային դատարան» նախագծի շրջանակում կազմակերված «Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման համակարգի»դատավարությունն էր: Թեման արդիական է, վտանագվոր և ուղիղ կապ ունի, մեզանից ոչ շատ հեռու ապագայի հետ: Կարևորն այն էր, որ մեր դպրոցի սովորողները ոչ միայն բարձրացրին հարցը, այլև դատավորի` տիար Բլեյանի, առջև հանդես եկան հայցվորի և պատասխանողի կարգավիճակով:
Չնայած նրա, որ լրատվամիջոցներին և մի քանի ծնողների ուղարկել էի դատավարության վերաբերյալ հայտարարությունը, ներկա էին միայն կրթահամալիրի սովորողների ու ուսուցիչների մի խումբ: Անկախ ամեն ինչից, դատը տեղի ունեցավ: Դատավոր Աշոտ Բլեյանի օգնականն էր Արտակ Զարգարյանը:
Հայցվոր կողմը (Նարեկ Մուսինյան, Ելենա Չիլինգարյան, Արաքսյա Գևորգյան) ներկայացրեց հայցը, իսկ պատասխանող կողմը (Ռազմիկ Պետրոսյան, Արթուր Մանուչարյան, Հրանտ Ավագյան) փոձեց հակադրվել ու պատասխանել հարցերին: Խոսեցին վկաները, փորձագետները. յուրաքանչյուրն արտահայտեց իր կարծիքն ու անհամաձայնությունը:
Դատավարության ընթացքում, պարզվեց, որ պատասխանող կողմի (ովքեր պաշտպանում էին կրկնուսուցումը) երկու ներկայացուցիչները` բացառությամբ Ռազմիկի, չէին հաճախում կրկնուսույցի մոտ, ինչն էլ դատը հինգ րոպեով դադարեցնելու պատճառ հանդիսացավ:
Հինգ րոպե անց դատավորը վերադարձավ և հայտարարեց, որ Արթուրն ու Հրանտը պատասխանողի փոխարեն կարող են հանդես գալ միայն երրորդ անձի կարգավիճակով:
Դատը շարունակվեց, խոսեցին նոր վկաներ, մի քանի սովորողներ և ուսուցիչներ ստացան տարբեր հետազոտություններ կատարելու և որոշակի արդյունքներ ներկայացնելու հանձնարարություն: Քանի որ այդ հետազոտության արդյունքները դատավարության համար կարևոր են, որոշվեց դատը հետաձգել մինչև հունվարի 11-ը:
Սպասում ենք ու կփորձենք այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործել` նոր փաստեր ու հետազոտությունների արդյունքնր ներկայացնելու համար:
Կարևորը սկիզբն ու նախաձեռնություն էր։
Նմանատիպ իրադարաձությունները ստիպում են պատանիներին դառնալու ավելի պաստասխանատու, ավելի տեղեկացված ու խոսելու իրավական լեզվով. պարզվում է՝ այդ լեզուն միայն մեծերը չէ, որ հասկանում են: Մեր սերունդը սկսել է ավելի շուտ խոսել ու նաև բողոքել։.
Արդեն սկսում կասկածել. Ելենայի առաջին բառը եղել է «մամա՞», թե «իրավունքնե՜րս…»:

Ղեկավար՝ Հ.Ղազարյան