• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարան <<Արտիստը>> պատմվածքի հիման վրա

Հեղինակ` Լիա Մովսիսյան, 8-4 դասարան

 

Ողջույն բոլորին: Ես 8-4 դասարանի Լիան եմ: Կպատմեմ Շիրվանզադեի <<Արտիստը>> պատմվածքի հիման վրա կատարած մեր խաղարկային դատարանի մասին: Մենք գրականության դասին մեր ուսուցչուհու` պատվելի Թամարի հետ անցանք Ալ. Շիրվանզադեի պատմվածքը`<<Արտիստը>>: Եվ քանի որ բոլոր էլ շատ հավանեցինք այդ պատմվածքը, որոշեցինք անցկացնել խաղարկային դատարան: Իսկ դատավորը մեր սիրելի ուսուցչուհին էր: Բոլորս շատ ոգևորված էինք: Բաժանվեցինք խմբերի` այսինքն պաշտպանող և մեղադրող կողմերի: Դատը անցավ շատ լավ, սակայն վերջում մեր դատավորը դատը հանձնեց վերաքննիչ դատարան, և ավարտվեց մեր խաղարկային դատարանը:Իհարկե դա մեր առաջին փորձն էր, բայց ոչ վերջինը: Մենք համոզված ենք, որ այդպիսի հետաքրքիր դասեր էլի կլինեն: