• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վեց ամենաերջանիկներից մեկը 10-5-ից էր

Հեղինակ` ՍյուզանԱրսենյան, 10.5 դասարան

Յուրաքանչյուրին վիճակված չէ մեկնել ԱՄՆ և տեսնել հրաշագեղ վայրեր: Այդ բախտը վիճակված էր նրանց, ովքեր հունվարի 29-ից փետրվարի 14-ը մեկնեցին ԱՄՆ: Հայաստանի Հանրապետության բասկետբոլի հավաքականի 1996-1997թ. ծնված 6 լավագույն խաղացողներ մեկնեցին Ամերիկա` պարապունքներ անցկացնելու նպատակով: Մեկնողների խմբում էր նաև 105 դասարանի Սմիռնով Արթուրը: Նրանց անմոռանալի ճանապարհորդությունը շարունակվեց մայրաքաղաք Վաշինգտոնում, Տամպա և Օռլանդո քաղաքներում: Այնտեղ նրանք հանդիպեցին բարձրակարգ խաղացողների և մարզիչների, դիտեցին քոլեջի և NBA – ի բազմաթիվ խաղեր: Այցը կազմակերպել և հովանավորել էր Sports united կազմակերպությունը:
Խումբը վերադարձավ հայրենիք լավ տպավորություններով և բարձր տրամադրությամբ: