• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համակարգչային հեղափոխություն

Նյութը անգլերենից թարգմանեցին 9, 81 , 85 դաս. սովորողները
Ղեկավար ` Յանա Աբովյան , Կարինե Պետրոսյան
Խմբագիր ` Կարինե Պետրոսյան


50 տարի առաջ մարդիկ անգամ պատկերացում չունեին  համակարգիչների մասին, բայց այսօր  մեր կյանքը առանց դրանց չենք պատկերացնում: Համակարգչային տեխնոլոգիաները արագորեն աճող արդյունաբերություններից են  ողջ աշխարհում: Առաջին համակարգչի չափերը համապատասխանում էին  միկրոավտոբուսին և,այն կշռում էր 1տոննա: Ներկայումս այդ նույն համակարգչի աշխատանքը կատարում է մազի ամրակի չափ ունեցող չիպը: Համակարգչային հեղափոխությունը դեռ շարունակվում է: Չի բացառվում, որ շուտով կլինեն համակարգիչներ, որոնք հնարավոր կլինի կրել դաստակի, ակնոցի, նույնիսկ ականջօղի վրա: Համակարգիչների հաջորդ սերունդը անգամ կկարողանա խոսել կամ մտածել: Նրանք կունենան էլեկտրական չեզոք կապեր, որոնք ավելի պարզ կլինեն, քան մարդկային ուղեղը: Այդ համակարգիչները կախտորոշեն հիվանդություններ, կգտնեն հանքեր, կբացահայտեն հանցագործություններ, և կկառավարեն տիեզերքը: Շատերն են խոսում համակարգչի վտանգավորության մասին, սակայն շատերը համաձայն չեն դրան: Համացանցի հնարավորությունները ավելի մեծ են, քան գրադարանինը: Նույնիսկ առցանց (On-line) գնումները ավելի շահավետ և հարմարավետ են: Էլեկտրոնային փոստը ևս մեծ հայտնագործություն է: Ավելի հեշտ և արագ է ուղարկել նամակը և ստանալ պատասխանը:  Մի խոսքով համակարգիչները շատ օգտակար են և հեշտացնում են մեր կյանքը: Օգտվենք համակարգիչներից: