• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շների ամենախելացի ցեղատեսակը

Թարգմանեց Էմմա Խաչատրյանը, 8-4 դասարան

Ղեկավար` Ժաննա Հակոբյան

Բրիտանացի գիտնականները որոշել են պարզել, թե որ ցեղատեսակի շունն է ամենախելացին: Փորձարկումների արդյունքների համաձայն ամենախելացին  ճանաչվել է կոլլիների ցեղատեսակը: Այս շները տարբերում են մոտ100 իրերի անուններ և դրանց գործածության նպատակը: 
Փորձագետները հաստատել են, որ այս ցեղատեսակի ներկայացուցիչները չափազանց խելացի են, կարող են տարբերել հազար հնչյուն ու կողմնորոշվել մարդու հարուստ բառապաշարի մեջ: Բացի այդ` կոլլիներն ունեն հիշողության համակարգ, որն օգնում է նրանց համեմատել և տարբերակել տեսողական-ձայնային խթանիչները: Կոլլիները երեխաների պես կարող են  ցուցադրել իրենց   ինտելեկտուալ որակները, նրանք էլ երեխաների նման   կապվում են իրերին  ըստ մտավոր չափանիշների: