• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որտեղի՞ց է գալիս ներշնչանքը

Ֆրանսերենից թարգմանեց`Աննա Մարությանը

  Ներշնչանքի աղբյուրները շատ տարբեր են: Ոմանք այն փնտրում են իրենց հիշողություններում, ոմանք` երևակայությունում, ոմանք էլ ջանասիրության և համառության մեջ: Պիկասոն ասում էր`« Ես չեմ փնտրում, ես գտնում եմ», իսկ Էժեն Դելակրուան ասել է`«Գեղեցիկը` համառող ներշնչանքի արդյունք է, որը միայն երկարատև հաստատակամության հետևանք է»: Այստեղից կարող ենք ենթադրել, որ վրձինը, մատիտը, դանակը ձեռքին, և քրտինքը ճակատին է ծնվում միտքը: Ամալը 30 տարեկան ֆրանսիացի մի կին է, որն ստեղծում է յուրահատուկ բիժուներ և 2 տարի է ինչ աշխատում է Թագավորական պալատում, ասում է` «Ներշնչանքը գալիս է այն ժամանակ, երբ քիթդ բարձրացնում ես վեր: Ամեն ինչ այստեղ է, մեր շրջապատում, բավական է միայն նայել վերև: Միտքը հեշտ է տրվում  այն դեպքում, երբ իրականությունը լավ է ուսումնասիրված: Դա նաև դժվար է և ջանք պահանջող»: Ի վերջո ստեղծագործումը և ներշնչանքը ազատության, համառության, բարության հետևանք են… Չմոռանանք նաև տաղանդի մասին:

Աղբյուրը`ATLAS AIR CHARTER ամսագիր: