• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետո, հետո… ( հեքիաթ փոքրիկների համար)

Պետյա անունով մի տղա կար` սովորական, պարզ ու խելացի մի տղա: Բայց միշտ չէ, որ այնպես է լինում, ինչպես ցանկանում ես:

Մի անգամ Պետյային այցելեց ծուլությունը: Չէ′, ոչ թե տհաճ ու չար, այլ բարի և հաճելի ծուլությունը: Նա ամենուր կրնկակոխ հետևում էր տղային ու իր քնքուշ ձայնով գեղեցիկ բառեր շշնջում նրա ականջին: Երբ Պետյան պետք է որևէ բան աներ, ծուլությունը, որ միշտ նրա կողքին էր, միանգամից կամացուկ շշնջում էր.

-Հետո, հետո, հիմա մենք պետք է խաղը ավարտենք, հյուր գնանք մեր ընկերոջը, գործերը` հետո…

Պետյային շատ դուր եկավ իր նոր ընկերուհին` ծուլությունը, և նա սկսեց ամեն ինչ անել վերջինիս ասածով: Կամաց-կամաց ընկերները նրանից երես թեքեցին, հեռացան, քանի որ Պետյան ծուլանում էր անգամ նրանց հետ խաղալ: Եվ նա մնաց մեն-մենակ: Նա տխրում էր, մեկ-մեկ էլ վերցնում էր գիրքը, նայում այնտեղ եղած նկարները, բայց կարդալ…չէ′, չէ′, ծուլանում էր… Հետո, հետո կկարդա…

Քոլեջ, 1-ին կուրս

Ղեկավար` Գ. Փարվանյան