• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եկեք գոնե ընդհանուր պարապմունքը չռաբիսացնենք

 

Վիկա Մարկոսյան, 8.3 դաս.

Այսօր  մեր օրը հերթական անգամ սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Սկզբում ամեն ինչ նորմալ էր ընթանում: Սովորականի նման Տերունական աղոթքը ասեցինք, մի քանի երգ, ծննդյան տոներ…Այ, հենց ծննդյան տոներից է, որ ուզում եմ խոսել: Այսօր 11-րդ դասարանցիներից Վահեի ծննդյան օրն էր: Երբ հայտարարվեց այդ մասին, մարմարյա սրահը լցվեց անհասկանալի մի երաժշտությամբ: Դե, անհասկանալի ասելով ես նկատի ունեմ ռաբիս ասվածը: Վահեն ու իր ընկերները սկսեցին պարել: Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպես կարող ես ուրախանալ մի երաժշտություն լսելով, որի անունը նույնիսկ ազդում է տրամադրությանդ վրա: Ի վերջո, ավարտվեց երաժշտությունն, ու կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ: Փոխարենը օրս սկսվեց վատ տրամադրությամբ:

Այժմ ես միայն մտածում եմ` ինչպես անել, որ ընդհանուր պարապմունքը չռաբիսացվի: Չնայած, դա ես չէ, որ պետք է անեմ: Դա պետք է անի մեզանից յուրաքանչյուրը: Օրինակ` եթե ընտրում եք երաժշտություն, ապա այնպես արեք, որ դա չլինի անճաշակ ու առավել ևս` ռաբիս:

Ուղղակի խնդրում եմ, եկեք այնպես անենք, որ ընդհանուր պարապմունքը չռաբիսացվի: