• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր տղաներն ամենաաշխատասերն են

 

Միջին դպրոց

Պատրաստեց՝ Մանուկյան Դիանան,8-4 դասարան

 

 

 8-4 դասարանի տղաները շատ աշխատասեր են:Հիմա կասեք,թե ինչու՞:Բացատրեմ,հերիք չէ նրանք առավոտյան աշխատում են՝ որպես հերթապահ դասարան,բացի դրանից նրանք աշխատում են նաև տեխնոլոգիայի ժամերին:Մեր տղաները տեխնոլոգիայի ժամերն անցկացնում են ջերմոցում,սակայն նրանք այսօր պատճառաբանեցին,որ տոթ է այնտեղ և առաջարկեցին դրսում աշխատել:Տիկին Շողիկի հետ նրանք գնացին գրադարանի ներքին բակ և սկսեցին հողը փորել,որպեսզի գարնանը ծաղիկներ տնկեն:Մենք էլ պատուհանից հետևում էինք նրանց աշխատանքին և հպարտանում ,որ այդքան ուժեղ և աշխատասեր տղաներ ունենք: