• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կախվա՞ծ է արդյոք տրամադրությունը գույնից

Թարգմանությունը` Արաքս Զուլալյանի, 10-4 դասարան

Դեռ հին ժամանակներից մարդիկ հավատացել են, որ գույները ունեն կախարդական ուժ: Այդ ժամանակից ի վեր գիտնականները իրականացրել են  բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցել են այն փաստը, որ գույները ազդում են մարդու տրամադրության  և զգացմունքների վրա: Տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդու գիտակցության վրա: Այսպես` կապույտ գույնը մարդու վրա ազդում է շատ դրական և առաջացնում է նրա մոտ հանգստություն: Եթե մարդը շատ ագրեսիվ է, բավական է նրան տեղափոխել վարդագույն պաստառներով սենյակ, և նա շատ արագ կհանգստանա և անգամ կարող է քնել: Այդ գույնից մադու մոտ անգամ թուլանում է մկանային համակարգը: Այսինքն, գույնը ոչ միայն ազդում է մարդու տրամադրության վրա, այլ նաև օրգանիզմի վրա: Երկար ուսումնասիրություններ են կատարվել կենդանիների վրա: Պարզվել է, որ տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում կենդանիների աճի վրա: Այն կենդանիները, որոնք մեծացել են  կանաչ գույնի մեջ, այդքան ակտիվ չեն, քան կարմիր գույնի մեջ մեծացածները: Գիտնականները կատարել են  նաև այլ հետաքրքիր դիտարկումներ: Ստացվում է, որ որոշ գույներ մարդու մոտ առաջացնում են տվյալ իրը գնելու ցանկություն: Հաճախ գնորդների ուշադրությունն են գրավում այն արկղները կամ պիտակները, որոնք կարմիր  կամ դեղին գույն ունեն: