• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանուն կոռուպցիայի հաղթահարման պետք է սոված մնալ

Լրաքաղ

«Խոսում են միայն տպագրի մասին, մեդիագրի մասին խոսք չկա: Չեն խոսում նաև ձեռագրերի մրցույթի մասին, այլ միայն խոսում են հրատարակիչների մրցույթի մասին, ինչն էլ նշանակում է, որ ընդունակ խմբերը, անհատները չեն ներգրավվի այս պրոցեսի մեջ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով Կրթության զարգացման 2011-2015թ.թ. պետական ծրագրում ներառված դասագրքերի ստեղծման նախագիծը, կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Բլեյանի կարծիքով, կարևոր է, որ դպրոցը ունենա ընտրելու հնարավորություն և ինքը դառնա դասագրքի պատվիրատուն:

Խոսելով Աշոտյանի այն հայտարարության մասին, թե այս ծրագիրը հնարավորություն կտա դիմագրավել կոռուպցիոն ռիսկերին, Բլեյանն ասաց. «Այս փուլում չի լուծվում գլխավորը` ուսուցչի աշխատավարձի հարցը: Եթե ուսուցիչն իր լավ աշխատանքով չի կարող ավելի լավ ապրել, ի՞նչ մոտիվացիայի մասին է խոսքը: Իսկ առաջիկա երեք տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրում, ցավոք, ուսուցչի աշխատավարձը չի բարձրանալու, և ուսուցիչն ունենալու է մի մոտիվացիա` ինչպես տուն պահել»:

Ըստ Բլեյանի` երբ որ կա ինքնապահպանության, ընտանիք պահելու խնդիր, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնել հնարավոր չէ. «Ի՞նչ է, մարդուն ասենք հանուն կոռուպցիայի հաղթահարման սովա՞ծ մնացեք: Միջավայրը պետք է փոխվի, ինչն էլ նշանակում է եռակի, քառակի բարձրացնել աշխատավարձերը»:

Առաջին լրատվական, 16.02.2010