• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Սարգսի տոնի մասին. . . (ավանդապատում)

Դպրոց-պարտեզ

Լրագրող` Մանուկյան Սաթենիկ

Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահա դրանցից մեկը:

Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Աղջիկը նույնպես սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի շարունակ աշխատելով աշուդը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր,  թե աշուղը չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս.Սարգսին`  որպեսզի օգնի իրեն: Ս.Սարգիսը,  լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին, նստեցնում ձիու վրա և մեկ ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղին, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: