• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Սարգսի տոնի մասին

Դպրոց-պարտեզ

Լրագրող` Բաղդասարյան Սոնա

Ղեկ.` Քրիստինե Շահբազյան

Փետրվարի 19-ը Սուրբ Սարգսի տոնն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահասբարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի Աստծուն: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:
Ըստ  ժողովրդական սովորույթի`  Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազում հայտնվելը: Այդօրվա հետաքրքիր սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Իսկ սպիտակ ձիու պայտը խորհրդանշում է մաքրություն, անաղարտություն: