• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկական դաս մեծահասակների համար

Այսուհետև դպրոց-պարտեզի յուրահատիկները կարդացեք կայքի «Պարտեզ» բաժնում:
Այսօր յուրահատուկ օր է` հրաշալի նյութերով: Սա էլ` բոլոր մեծերին… Աիդա Պետրոսյան

Ինչի համար է սիրտը

Իմ կարծիքով սիրտը նրա համար է, որ մարդիկ իրար հետ սրտերով խոսեն: Սրտիկներով նամակներ գրեն: Համակարգչային խաղի ժամանակ սրտիկներով տեսնեն, թե քանի կյանք ունեն: Համ էլ` ոչ մի էակ չի կարող ապրել առանց սրտի:
                                      Ղալամքարյան Արեգ
Իմ կարծիքով սիրտը մարդու ամենակարևոր օրգանն է, այն կարգավորում է արյան շրջագայությունը: Երբ հոգնում ես կամ սիրահարվում, սիրտդ ուժեղ բաբախում է: Մեկ-մեկ սիրտդ ուզում է քեզանից փախչել, դա երևի նրանից է, որ սրտի մեջ են ապրում բոլոր զգացմունքները: Ու երբ այդ զգացմունքներն ուժեղանում են` սիրտը գժվում է և ուզում է վազել:                              Սարգսյան Ռադիկ

Ինձ թվում է սիրտը նրա համար է, որ սիրահարվես, որ ապրես, ուրախանաս, թավալվես ձների մեջ:                          Միրզոյան Միքայել

  Եթե սիրտը չլինի մարդ չի կարող ապրել: Սերն ապրում է մարդկանց սրտերում ու եթե սիրտը չլինի ոչ մեկ  ոչ մեկին չի սիրի:                                 Ադամյան Գագիկ

Սիրտը կարգավորում է մարդուն: Հենց մարդը սիրահարվում է`նրա սիրտը ուժեղ բաբախում է: Սիրտը եթե չլինի, մարդ արարածն էլ չի լինի: Մարդ պետք է սիրի իր սիրտը, որ սիրտն էլ բարի լինի և ուրիշներին սիրի: Օրինակ ես շատ եմ սիրում իմ սիրտը:        Բալայան Արտակ

Իմ կարծիքով սիտը ապրելու համար է: Սիրտը սիրելու համար է, զգանցմունքների համար, սիրահարվելու, մտածելու, քայլելու այն ուղղությամբ, որ սիրտն է թելադրում:
                                        Ղազարյան Սերժ

Սիրտը նրա համար է, որ շնչես, ապրես: Երբ դու սիրահարվում ես, սիրտդ բաբախում է: Սիրտը զգացմունքների համար է: Սրտի մեջ են ապրում բոլոր զգացմունքները, նույնիսկ ատելությունը: Երբ դու մեկին սիրում ես, սիրտդ ուրախանում է, իսկ երբ մեկին ատում ես, սիրտդ սկսում է տխրել:             Հովհաննիսյան Արաքս

Սիրտը նրա համար է, որ երբ մարդ սիրահարվում է, նրա սիրտը բաբախի և հասկացնի նրան: Սիրտը նրա համար է, որ հուշի մի բան դու ճիշտ ես անում, թե` սխալ: ՈՒթոտնուկը երկու սիրտ ունի, եթե նրա սրտերից մեկը վատ զգա կամ մահանա, մյուս սրտի սերը կարող է օգնել նրան, որ նա արթնանա: Մարդկանց սրտում եղած սերն էլ կարող է օգնել մյուսներին:                                  Ջանոյան Անի
Դպրոց-պարտեզ
Նառա Դալուզյանի փիլիսոփաներ