• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արթուր թագավոր

Ռուսերենից թարգմանեց Նարեկ Սահակյանը, 7.3 դաս.

Եթե Արթուր թագավորն իրականում գոյություն է ունեցել, ապա եղել է տեղացի առաջնորդներից մեկը, ով Բրիտանիան կառավարել է  հռոմեացիների գնալուց հետո, այսինքն` VI-րդ դարում: Այդ ժամանակ այնտեղ սկսեցին ներթափանցել անգլիացիները` սակսերի ցեղերը: Եկվորների հետ ունեցած մարտերից մեկի ժամանակ, որոնց վիճակված էր գրավել ամբողջ կղզին, Արթուրը զոհվեց: Նրա մասին միակ հիշատակումը հանդիպում է մի միջնադարյան ժամանակագրության մեջ: Այն պատմում է VI-րդ դարի ճակատամարտի մասին, որին մասնակցել է Արթուրը: Ավելի ստույգ, նա չի եղել ոչ թագավոր, ոչ իշխան, այլ ուղղակի ղեկավարել է մարտական կազմը: Արթուր անունը շատ հազվադեպ է եղել: Ամեն դեպքում հազար տարվա ընթացքում, ինչքան գոյություն ունեն թագավոր Արթուրի մասին լեգենդները, այդ անունով ճանաչված մարդ հայտնի չէր: Հեքիաթային թագավորի մասին լեգենդները գոյություն են ունեցել շատ վաղուց: 1185 թվականին Ջոֆֆրի Մոնմաուտսկին գրել է «Բրիտանիայի թագավորների պատմությունը», որում ոչ միայն հիշատակում էր Արթուր թագավորի մասին, այլ նաև նկարագրել է նրա որոշ գործերը: Հենց այդ գրքի մեջ առաջին անգամ պատմվել է Կլոր սեղանի մասին: Ջոֆֆրի Մոնմաուտսկու աշխատանքից անմիջապես հետո հայտվեցին ուրիշ հորինվածքներ: Սակայն Արթուրի և նրա ասպետների հսկայական պատմությունը ամբողջովին ստեղծվել է ընդամենը 1485 թվականին, երբ Թոմաս Մելորի անունով ինչ-որ գրող բանտ է ընկել և ունեցել է բավականաչափ ազատ ժամանակ: Ահա և այնտեղ նա գրել է «Արթուրի մահը» մեծածավալ գիրքը, որը նույնքան հայտնի և կարևոր է Անգլիայի համար, որքան Հոմերոսի «Իլիականը» հույների համար: Գիրքը շուտով հրատարակեցին (ճիշտ ժամանակին Գուտենբերգը հնարեց տպագրությունը), և այն կարողացան կարդալ հարյուր հազարավոր մարդիկ: Ընթերցողների համար այնտեղ նկարագրված իրադարձությունները նման էին իրական, փաստավավերագրական արձակի: Մարդիկ ոչ միայն հավատում էին հեղինակին, այլ նաև կարող էին ստուգել գրքում պարունակվող տվյալները:

Շարունակելի

Ղեկավար` Ստելլա Մնացականյան
Աղբյուր`  «Тайны средневековья»