• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դատական նիստը հետաձգվեց

Էդուարդ Հակոբյանը, Անդրեաս Դումանյանը և Զավեն Համբարձումյանը

Նոր դպրոց

Վերջապես կայացավ մեր կողմից շատ սպասված դատը: Ոչ բոլորն էին ներկայացել փաստերով:

Դատը վարեց Արթուր Մովսիսյանը: Հայցվոր Ռոմանը ուներ բավականին շատ ապացույցներ, որ Ձմեռ պապ գոյություն չունի և կարողացավ հաստատել իր տեսակետը: Իսկ պատասխանող կողմը դժվարացավ պատասխանել, որ Ձմեռ պապ գոյություն ունի: Զավենի` աշխարհագրական տեսանկյունից դիտարկված փաստերը զարմացրեցին ու հիացրեցին բոլորին: Իսկ Սահակյան Էրիկի փաստարկված ապացույցը աշխուժացրեց լսարանը: Նա իր հետ բերել էր Ձմեռ պապիկի նվեր ձայնագրիչը, որտեղ ձայնագրվել էր վաճառողի և իր ծնողների երկխոսությունը: Փաստերի պակասության, վկաների բացակայությպատճառով դատը հետաձգվեց մյուս շաբաթ: Դատավորը փայտե մուրճով զարկեց սեղանին, և դատը ավարտվեց: