• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի տողանը` ձմեռպապիավարի

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի բացման օրվանից մեզ մոտ` Գեղարվեստի դպրոցում, տողանին բոլորս մասնակցում ենք Ձմեռ պապիի գլխարկներով:

Շատ հետաքրքիր է, ոնց որ Ձմեռ պապիների տողան լինի: Բոլորի գլխին կարմիր գլխարկներ են: Չնայած աղջիկներից մի քանիսը Ձյունանուշի թագ են դնում, մի քանի երեխաներ էլ` փայլփլուն գլխարկներ: Կան նաև այնպիսի գլխարկներ, որ չես տարբերում, վերջը դիմացդ Ձմեռ պապ է, թե Ձյունանուշ... Կամ էլ երևի երկար մազերով Ձմեռ պապ է:

Մեր տողանին Ձմեռ պապիներով  պարում էլ ենք,  երգում էլ... Ի դեպ, պարում ենք մեր բոլոր պարերը ու... Ձմեռ պապիների Քոչարի:

Աստղիկ Մամիկոնյան, 6-րդ դասարան