• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պոլ Գոգեն

Ֆրանսերենից թարգմանեց Մարության Աննան

  Էժեն Հանրի Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848թ-ի հունիսի 7-ին, նա համարվում է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը:Նկարիչն իր մանկությունն անց է կացրել Լիմայում, սակայն հոր մահից հետո նրա ընտանիքը վերադառնում է Փարիզ: Օռլեանում ուսումն ավարտելուց հետո 6 տարի շարունակ զբաղվում է նավագնացությամբ. նա վարում էր բուրժուական կյանք` ուներ կին և 5 երեխաներ: Իր խնամակալը` Գուստավ Աղոզան, որը գործարար էր և արվեստի մեծ սիրահար, նրան ծանոթացնում է իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների հետ:1874թ-ին նա ծանոթանում է Կամիլ Պիկասոյի հետ և տեսնում է նրա առաջին ցուցադրություները: 1882թ-ին նա թողնում է կնոջն ու երեխաներին, որպեսզի ամբողջությամբ նվիրվի իր նոր մոլությանը`նկարչությանը : 1884թ-ին նա բնակություն  է հաստատում Ռուանում`որտեղ ապրում էր Պիկասոն: Այդ 10 ամիսների ընթացքում նա նկարում է 40 կտավ`քաղաքի և իր շրջապատի պատկերներով: Այնուհետև նա սկսում է մասնակցել իմպրեսիոնիստական ցուցադրություններին: 1886թ-ին  նա վերադառնում է Փարիզ`որտեղ հանդիպում է Վենսանտ Վան Գոգին և նրանք 2 ամիս ապրում են Առլում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում. նրանք միասին աշխատում են և նկարում մի շարք նկարներ: 2 ընկերներն էլ շատ զգացմունքային էին և ունեցել են ճնշվածության շատ պահեր և Գոգենը ինչպես Վան Գոգը ինքնասպան է լինում 1903թ-ի մայիսի 8-ին: Նրանց համատեղ բնակեցումն ավարտվում է Վան Գոգի ականջը կտրելու հանրահայտ տեսարանով: