• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավստրիա. ճանաչենք աշխարհը

Ավստրիան գտնվում է Գերմանիայի հարավում և Իտալիայի հյուսիսում: Երկրի երկու երրորդը գտնվում է Ալպյան լեռներում: Ավստրիայի ամենաբարձր լեռը Գրոսգլոքներն է (3797 մետր):

Ավստրիան աշխարհահռչակ հանգստավայր է. ձմռանը այստեղ կարելի է դահուկներով և չմուշկներով սահել, իսկ ամռանը՝ շրջագայել և լեռներ մագլցել: Երկրի արևելքը բավականին հարթ է, լեռներ գրեթե չկան: Ավստրիայի ամենաերկար գետը Դանուբն է, որ հոսում է երկրի հյուսիսային մասով:

Մայրաքաղաքը` Վիեննան,  հրաշք գեղեցկություն ունի: Քաղաքին յուրահատուկ գրավչություն են տալիս սրճարանները, որտեղ մարդիկ ժամերով նստում, փոքր կումերով սուրճ են խմում, կարդում են կամ զրուցում քաղաքականության, գրականության, թատրոնի, արվեստի, սպորտի մասին:

Սրճարանները բնակիչների սիրելի վայրն են դարձել շատ վաղուց: Դա ունի իր նախապատմությունը: 1683 թվականին թուրքերն ուզում էին գրավել Վիեննան: Սակայն նրանք անհաջողության մատնվեցին: Իրենցից հետո թուրքերը թողեցին կանաչ, դառը հատիկներով լիքը երկու պարկ: Հետաքրքրասեր  ավստրիացիները որոշեցին բովել այդ հատիկները, աղալ և վրան տաք ջուր ավելացնել: Առաջին սուրճը պատրաստ էր: Արդեն 1700 թվականին Վիեննայում բացվեցին առաջին սրճարանները:

Այժմյան Ավստրիան ավստրո-հունգարական հսկայական կայսրության մի փոքրիկ մասն է: Համաշխարհային պատերազմում պարտություն կրելու պատճառով Ավստրիան կորցրեց իր տարածքի մեծ մասը:

1955 թվականին Ավստրիան ինը երկրամասերով` Բուրգենլանդ, Քերնթեն, Ստորին Ավստրիա, Վերին Ավստրիա, Զալցբուրգ, Շթայերմարկ, Թիրոլ, Ֆորարլբերգ, Վիեննա, հռչակվեց հանրապետություն: Ավստրիան ունի ութ միլիոն բնակչություն և անդամակցում է Եվրամիությանը:

Գերմաներենից թարգմանեց Լիլիթ Սարգսյանը

Ղեկավար՝ Նաիրա Սարգսյան

Աղբյուր` www.deutschalsfremdsprache.ch