• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրնդեզը Դպրոց-պարտեզում

Արուսյակ Վարդանյան և ընկերներ

Օրը սկսեցինք Տյառնընդառաջի մասին տեղեկություններ հավաքելով։ Ծեսն արդեն իսկ մեզ ծանոթ էր, սակայն, համացանցի օգնությամբ, իմացանք էլ ավելին։
Եվ, չնայած այսօր փետրվարի 15-ն էր, սակայն մեր Դպրոց-պարտեզում տոն էր, ուրախություն, երգ, պար…
Խարույկը վառեցինք, շուրջպար բռնեցինք, երգեցինք և թռանք կրակի վրայով։
Մեր դասարանի Իրինան մի թղթե պարկ էր պատրաստել։ Բոլորս փոքրիկ թղթի կտորների վրա գրեցինք մեր արած չարությունները, մեր ասած վատ խոսքերը, գցեցինք պարկի մեջ, իսկ պարկն էլ գցեցինք կրակի մեջ։
Իսկ ամենակարևորը այն էր, որ այսօր մի բոլ ադի-բուդի ու աղանձ կերանք։