• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգնիր քեզ

Թերթելով Վարուժանը

Ավետիսյան Անուշ
11-5 դասարան

Նկարը՝  http://picasaweb.google.com/lh/photo/SA4IOwTu6ENxRukMS3QpBQ

Լուռ ես, չես խոսում, իսկ ես ատում եմ քո ու «քոների» լռությունը ու գիտե՞ս՝ ինչու, որովհետև քո լռությունը ծնվել է վախից, իսկ ես ատում եմ վախը… Քո լռությունը ծնում է ստրկություն… Իսկ ես ատում եմ ստրկությունը… Քո լռությունը ծնում է խեղճություն, իսկ ես ատում եմ խեղճությունը… Ես ատում եմ այն ամենը, ինչ որ կաշկանդում ու կապկպում է, բռնանում կամքին ու խեղդում ազատությունը...

 

Ու դառնում ես խեղանդամ… Ես ատում եմ էդ վիճակը… Գիտե՞ս, քո լռությունը արժեզրկում է ամեն ինչ։ «Ազատություն» բառն անգամ քո ու քոների գոյության դեպքում արժեզրկվում է։
Խոսիր, բայց մի չարչրկիր էդ բառերը, թե չէ իմ աչքից էլ են ընկնում։ Խոսիր, բայց ոչ խոսելու համար. խոսիր, որ ինչ-որ բան փոխես…Խոսիր, որ քոներից մեկի լռությունը վերջանա…