• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրո մասին մտորում են 7-րդ դասարանցիները

Սուրբ Սարգիս տոնին ընդառաջ

Նկարը՝ http://www.liveinternet.ru/users/mermaidlena/tags/josephine+wall/

Նարեկ Հունանյան

Սերը մի գեղեցիկ զգացմունք է, որը տրված է յուրաքանչյուր մարդուն: Սերը լինում է տարբեր՝  ծնողների նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, կենդանիների նկատմամբ և այլն:
Ես որ մեծանամ, ծառայելով իմ հայրենիքին, կդառնամ իմ երկրի արժանի զավակը:
Շատ սիրում եմ իմ ծնողներին, շնորհակալ եմ նրանց, որես ծնվել և ապրում եմ: Կաշխատեմ լավ սովորել, որպեսզի դառնամ լավ մարդ և արդարացնեմ իմ սիրելի ծնողների հույսերը:

Շատ սիրում եմ կենդանիներ, բայց ամենաշատը՝ շուն: Չնայած չունեմ, բայց երբ մեծանամ, ամպայման շուն կպահեմ:     

Մերի Թելունց 

Սեր, մի բառ՝ կազմված երեք տառից, զգացմունք, որ կարող է մարդուն սպանել, կամ հույս տալ ապրելու համար, կախվածություն, որ զգում ես այն մարդու հանդեպ, որին սիրում ես: Ինքան բառերով կարելի է բնութագրել «սեր» զգացմունքը, և ինչպես կարող է այն մարդուն փոխել: Մարդը երջանիկ է, երբ սիրում է, բայց միայն այն դեպքոմ երբ այդ սերը փողադարձ է: Սերը հիվանդւթյան պես մի բան է, եթե քեզ չսիրեն հիվադությունդ կխորաա ու մի օր կմեռնես սիրո կարոտից։ Եթե սիրեն քեզ, կբուժվես ու կշարունակես ապրել ավելի լավ կյանքով: Եթե սիրում ես, բանականությունդ հավասարվում է զրոյի, և այդ պահին սկում է գործել սիրտը, որ արդարացնում է սիրածդ էակի արարքները, որ ուրիշ անձի կողմից աններելի ես համարում։ Սերը Աստծո կողմից տրված սքանչելի զգացմունք է, որ նախատեսված է կյանքը գեղեցիկ դարձնելու համար:

Մի ամաչեք ասելուց, որ սիրում եք։ Չէ՞ որ դա Աստվածային զգացմունք է: Երազոմ եմ, որ մարդկանց միջև սերը փողադարձ լինի, ու մարդիկ չշարունակեն ապրել անպատասխան սիրով:Սիրո տոնին ընդառաջ