• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց դասախոսություն-քննարկում «Մարդու հաղորդակցման իրավունքը» թեմայով

Հարգելի գործընկերներ,
Հայաստանում Գերմանական համալսարանը փետրվարի 14-ին և 15-ին հրավիրում է բաց դասախոսություն-քննարկման. «Մարդու հաղորդակցման իրավունքը»։

Համառոտ դասախոսության մասին

Յուրաքանչյուր էակի մղումների հիմքում նրա բնազդներն են, առանց որոնց և ոչ մի արարած գոյություն չէր ունենա։ Ոչ մի բան այս աշխարհում հենց այնպես չի լինում։ Ամեն ինչ խթանիչ ուժի կարիք ունի, ինչ-որ առաջնածին ուժ պիտի գոյություն ունենա։ Ոգին այն գործարանն է, որն էներգիա է ապահովում այս բնազդների համար։ Ի՞նչ է պետք մարդուն հասուն տարիքում, ավելի ինտենսիվ հաղորդակցվելու համար։ Ամեն ինչ այնքան պարզ է, եթե գիտեք հաղորդակցության նվազագույն նախապայմանները՝ կարողանալ լսել, կարողանալ նայել, անկաշկանդ ասոցացնել, ինքնաբուխ գործել ու պատասխանել։ Սա է հաղորդակցության էությունը։ Ինչ ասել է ոգի, ինչպես հաղորդակցվել. ահա դասախոսության թեմաները: Բաց դասախոսությունը փորձ է վեր հանելու չորս օրգանական բնազդների, չորս հիմնական վախերի ու թվացյալ հաղորդակցության չորս մղումների միջև համակարգային կապերը։ Դասախոսության ընթացքում ներկայացվելու է հաջողված հաղորդակցության տեսությունը,առաջարկվելու են գործնական վարժանքներ»։

Դասախոսությունը կվարի ՀԳՀ ռեկտոր պրոֆեսոր դոկտոր Պաուլ Իմհոֆը, ով Ռեգենսբուրգում ստացել է փիլիսոփայության դոկտորի, իսկ Վիեննայում՝ աստվածաբանության դոկտորի գիտական աստիճաններ: Նա կրոնագիտություն, աստվածաբանություն և կրոնի փիլիսոփայություն է դասավանդում, դասախոսում է գերմանական, ավստրիական և այլ եվրոպական բուհերում: 800-ից ավելի հրապարակումների, հեռուստա- և ռադիոհաղորդումների, վավերագրական շարքերի հեղինակ է: Շվանբերգի Սանկտ Պաուլի ակադեմիայի նախագահն է, Հայաստանում Գերմանական համալսարանի ռեկտորը: Փորձագիտական հետաքրքրությունների շրջանակում Հայաստանն է, Թուրքիան, Իսրայելը, Սուդանը: Դասախոսության հիմքում հեղինակի 200 էջանոց ձեռագիրն է, որը շուտով հասանելի կլինի գրախանութներում։
Դասախոսությանը կարող են մասնակցել այս թեմայով հետաքրքված բոլոր անձիք:
Դասախոսությունը տեղի կունենա փետրվարի 14-15-ին՝ ժամը 18:00  Հայաստանում Գերմանական համալսարանում (Այգեձորի փող. 47/3):
Մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 10 261221; +374 10 274174 հեռախոսահամարներով կամ գրելով մեզ [email protected] էլ. փոստի հասցեով: