Հանրակրթական Դիջիտեք 2011
«Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատես
2011թ. հունվարի 20-22
Ստուգատեսի մասնակիցներն են հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, այլ անձինք:
Ստուգատեսին կարող են ներկայացվել անհատական կամ խմբային աշխատանքներ.
Ստուգատեսի օրերին հրապարակային կներկայացվեն կրթահամալիրում «Մայքրոսոֆթի» երևանյան գրասենյակի, «Ֆիրմա Ալֆա»-ի, INTEL-ի ներկայացուցիչ «Յունիքոմփ» ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Մեդիա-հանրակրթական դասարան» ծրագրի առաջին փուլի արդյունքները:
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել մինչև 2011թ. Փետրվարի 4-ը։
Մասնակիցը ներկայացնում է և´ էլեկտրոնային հոդված, և´ հոդվածը ներկայացնող էլեկտրոնային նյութ (պրեզենտացիա), և´ ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանքի արդյունք էլեկտրոնային ուսումնական նյութեր: Բոլոր նյութերը տեղադրվում են «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ համարում:
Աշխատանքների մեջ կարող են օգտագործվել վրացերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն լեզուները: Կրթահամալիրում արտերկրից ներկայացվող հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:
Տեխնիկապես անորակ մեդիանյութերը չեն ընդունվում: Ցուցադրման համար անհրաժեշտ մեդիատպագրությունը և ձայնագրությունը կրթահամալիրի անվճար ծառայությունն են:
Յուրաքանչյուր ոք կարող է սահմանել և հանձնել մրցանակ ներկայացվող ուղղությունների համար:
Մանրամասն ծրագիրը` կրթահամալիր www.mskh.am կայքում:
Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:
Մեր հասցեն` Երևան, ՀԱԶ Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25: Հեռախոս՝ 73.54.40, 091.43.10.99: Էլեկտրոնային հասցե՝ [email protected]