• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ ենք ուզում ու ի՞նչ ենք ստանում

Մանե Գևորգյան

«Ինչո՞ւ է հարկավոր դպրոց գնալը», «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ դպրոցը», «Ի՞նչ է այն մեզ տալիս», «Չի՞ լինի` դպրոց չգնանք»… հարցեր, որոնք առաջանում են, երբ դասից հոգնած վերադառնում ենք տուն կամ առավոտյան դժվարությամբ արթնանում` արդեն մեր թշնամին դարձած զարթուցիչ-հեռախոսի «սարսափ» ձայնից: Այն երգերը, որոնք մենք շատ սիրում ենք, դարձնում ենք զարդուցիչի զանգը, մեկ շաբաթ անց սկսում ենք ատել:
Գուցե պատճառն այն է, որ շատ հաճախ չենք գտնում վերը նշված հարցերի պատասխանները, իսկ այդ պատասխաններն ավելի խորն են թաքնվում ավագ դպրոցում սովորողներից:
 (2,6] +12+ 4+ 2+ 2+ ∞….. առաջին հայացքից մաթեմատիկական հաշվարկ հիշեցնող (նման բան մաթեմատիկայում դժվար թե հանդիպի) այս գումարումը մեր կյանքն է :
Մանկապարտեզ, դպրոց, բրաձրագույն հաստատություն` մագիստրատուրա, ասպիրանտուրա.... Այս շարքում կա մի շրջան, որն ընդգրկում է 12 տարի ու դառնում հիմնականն ու կարևորը:
12 տարիների վերջում ստանում ես ատեստատ, բայց ի՞նչ ես ստանում ընթացքում: Ահա և ամենաբարդ հարցը:
Նախ պետք է հասկանանք ի՞նչ պիտի տա դպրոցը, որ գիտակցենք` ինչ չի տալիս: Դպրոցը պետք է տա գիտելիքներ ու կրթություն: Արդյոք բավարա՞ր է այսքանն այսօրվա սովորողին: Այս խելահղ ժամանակներում, կարծում եմ, դպրոցը շատ ավելին պետք է տա սովորողին, մասնավորապես՝
1. սովորեցնի ինքնուրույն սովորել
2. սովորեցնի գնահատել ժամանակը
3.ստիպի վազել` քայլելու փոխարեն (ուղիղ իմաստով)
4. սովորեցնի գնահատել յուրաքանչյուր բառի արժեքը
5. օգնի գիտակցել իր կարողություններն ու ընդունակությունները։
Սրանք կարողություններ են, որ պետք է ձեռք բեռերս դպրոցում, զարգացնես ապագայում, կիրառես միշտ: Օգնեք մեզ` գիտակցելու սեփական դերն ու հնարավորությունները, ու ոչ թե ստանալու գնահատական` թվանշանի տեսքով։ Սվորողը չպետք է սպանի ժամանակը` կորցնելով սովորելու իր ամենակարևոր շրջանը:
Կրթությունը, բացի պարտադիր ու չոր լինելուց, պետք է լինի հետաքրքիր ու շահագրգռի սովորողին: Դա մարդկային հատկանիշների ու ինքնահաստատման սանդղակով ամենաբարձրն է:
Պետք չէ ներշնչել պատանուն, որ նա դեռ փոքր է ու ոչինչ չի կարող անել, այլ պետք է վստահեցնել նրան, որ հենց կարող է փոխել այն, ինչ նախորդներին չի հաջողվել: Աշակերտը վախենալու փոխարեն պետք է փորձի, ձանձրանալու փոխարեն` ստեղծի նորը:
Պետք չէ վախեցնել քննություններով կամ կարմիր դիպլոմ ձեռք բերելու դժվարությամբ, պետք է բացատրել, որ կարմիր գույնից բացի կան նաև այլ գույներ` կյանքի ու հաջողության գույները:
Սակայն շատ դպրոցներ ոչ միայն չեն զարգացնում այս ամենը, այլ նաև քանդում են բոլոր ճանապարհները: Քանսդում են ու մոռանում, որ պետք է ասֆալտապատեն:
Դպրոցը կորցնում է իր արժեքը:
Սկսում ենք մտածել, որ իզուր ենք կորցնում 12 տարի, որ 6 տարին բավարար է «կրթություն ստացած մարդ» կոչվելու համար. 2 տարի պարապելու, 4-ը `բաձրագույն հաստատությունում սովորելու:
Սովորողը ակամա վերջին 2 տարին գնում է դպրոց ներկա ստանմալու և իր ֆիզիկական ներկայությունը հաստատելու հաար: Տանը մտածում է ընդունվելու, իսկ դասերի ժամանակ` պարապունքի տնայինները հասցնելու մասին: Բայց մտածելու ուրիշ բաներ չկա՞ն ….
Ինչպես կարող է սովորողին դպրոցի հետ կապող միակ բանը լինի ներկա բառը, որը մատյանում զբաղեցնում է մի փոքրիկ դատարկ վանդակ, իսկ քո կյանքից խլում է մի մեծ վանդակ, որը կարող էր լցվել ու դառնար մյուսների շարունակությունը:
Պետք է դպրոցը մնա դպրոց, մի վայր, որտեղից փախչելու ցանկություն չունենաս: Չէ՞ որ փախչում են բանտից, վտանգից, վայրի կենդանուց, դատարկաությունից, բայց դպրոցը դրանցից և ոչ մեկը չէ, ուրեմն ինչո՞ւ փախչել: Ինչո՞ւ չդառնանք դրա մի մասնիկն ու փորձենք վերցնել այն, ինչ կարող ենք, այնքան, որքան հարկավոր է:
Բայց միթե կարելի է 12-ը համեմատել 2-ի հետ. տարբերությունը չափազանց մեծ է, եթե նկատի ունենանք, որ սրանք զուտ թվեր չեն, այլ տարիներ: Իսկ ես քիչ առաջ խոսում էի ժամանակի խնայողության ու ճիշտ օգտագործման մասին:
Ինչ խնայողություն, երբ դպրոցների մեծ մասում կան մի շարք կարծրատիպեր, որոնցից ազատվելու համար դեռ շատ ժամանակ է հարկավոր:
Կարծրատիպերը շատ են. համազգեստ կրելը, դասը պատասխանել այնպես, ինչպես գրված է գրքում` անշարժ կանգնելով ուսուցչի կողքին, ուսուցողական, ստուգողական կամ տնօրինության գրավորները գրել հատուկ կարմիր լուսանցքներով տետրերի մեջ` չօգտվելով կողքի նստածից կամ դասարանի լավագույն սովորողից, չանել խմբային աշխատանքներ, որովհետև աղմուկից ուսուցչի գլուխը կարող է ցավել, կամ դա չի արտահայտի սովորողի իրական գիտելիքները:
Կարող եմ անընդհատ շարունակել այս շարքը` թվարկելով այն հատկանիշները, որոնք հատուկ են «իսկական» դպրոցներին:
Սակայն, այս դպրոցում սովորել եմ գնահատել ժամանկը։
Նյութս գրելիս նկատեցի, որ հաճախ եմ օգտագործում կարմիր բառը: Ես այն հաճախ եմ օգտագործում, իսկ շատերը դրանից վախենում են:
Վախենում են, որովհետեև այդ գույնով են ստուգում ստուգողական աշխատանքները, այդ գույնով են օրագրում ստանում գանհատականներ, այդ գույնով են ուսուցիչները օրագրի կամ տետրի ներքևի հատվածում գրում. «Ձեր երեխան այսօր անպատրաստ էր ներկայացել» , այդ գույնով է ներկված մեր շատ «բաղձալի» ատեստատը:
Սակայն ես ուրախանում եմ` տեսնելով իմ սխալները. հատկապես, երբ դրանք ներկված են լինում դեղին գույնով: Հիմա մտածում եք` ուրախանալու ի՞նչ կա: Ասեմ` ինձ ոչ ոք դրա համար կախաղան չի բարձրացնում կամ ինձ վրա չի բարկանում, այլ ևս մեկ անգամ բացատրում են, թե ինչու այդպես, կամ ինչու այդպես չէ. այսինքն նոր բառեր եմ սովորում:
Ահա ևս մի բան, որ պետք է տա ժամանակակից դպրոցը` սեփական սխալներն ընդունելու ու հասկանալու կարողություն` առանց վախի ու սարսափի:
Պետք չէ հաճախել դպրոց ձևական` բարձրագույն հաստատություն ընդունվելու համար: Պետք է ճիշտ օգտագործել այն տասներկու տարիները, որոնք անցկացնում ենք դպրոցում:
Մենք արդեն մեծ ենք, մեզ պետք է համարենք ոչ թե 15,16 տարեկան դեռահասներ, այլ զբաղված մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներն ու ազատությունը ճիշտ օգտագործելու պատասխանատվություն են կրում կամ սովորում են կրել։

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան