• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետական առարկայական (օտար լեզուների) օլիմպիադայի համայնքային փուլին սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 11-027
04.02.2011 թ.

Կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ապահովելու համար.

  1. հաստատել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն առարկաներից մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. ընդունել ի գիտություն, որ համայնքային փուլը անցկացվելու է 2011թ. փետրվարի 7-ին` ժամը 12:00, թիվ 105 դպրոցում.
  3. սովորողները օլիմպիադային ներկայանում են ժամը 11:00-ին` բաջերով, ունենում են տետր ու գրիչ.
  4. համայնքային փուլի մասնակիցների խմբի խորհրդատվության պատասխանատու ուսուցիչ նշանակել Յուրա Գանջալյանին.
  5. ցուցակում ընդգրկված սովորողների մասնակցությունը օլիմպիադային համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի 604 ԼԼ 65 ԿՎԶ մակնիշի ավտոբուսով (վարորդ` Արթուր Խաչատրյան)
  7. Սովորողների սնունդը կազմակերպել կրթահամալիրի միջոցներով (32 սովորող+ 1 պատասխանատու+ 1 լրագրող. յուրաքանչյուրին 100 դրամի չափով)
  8. խմբին ուղեկցող պատասխանատու ուսուցիչ նշանակել Ռիմա Երեմյանին, օլիմպիադան լուսաբանող-լրագրող պատասխանատու` Արփինե Սահակյանին.
  9. խմբի պատասխանատուն պարտավոր է յուրաքանչյուր սովորողին, նրա ծնողին անհատապես ծանոթացնել սույն հրամանի հետ, օլիմպիադայի ավարտից հետո օլիմպիադայի առաջադրանքների օրինակները, սովորողների գրավորների պատճենները մեկօրյա ժամկետում ներկայացնել կրթահամալիրի քննական կենտրոն.
  10. մասնակից սովորողները պարտավոր են օլիմպիադայի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կանխել այն կամ կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ ընդհատել մասնակցությունը.
  11. լրագրող պատասխանատուները օլիմպիադային ներկայանում են լրատվության սպասարկման համար անհրաժեշտ գործիքներով (նոթբուք, ինտերնետ ֆլեշ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն), կայքի համապատասխան էջը պարբերաբար թարմացնում են (օլիմպիադայի ընթացքի մասին տեղեկություններ, հանձնաժողովի անդամների ներկայացում, լուսանկարներ, ձայնագրություններ և այլն).
  12. կրթահամալիրի կայքում բացված օլիմպիադայի էջի պատասխանատու նշանակել` Արփինե Սահակյանին.
  13. խմբի պատասխանատուն սույն հրամանի պատճենը ներկայացնում է օլիմպիադայի հանձնաժողովի նախագահին:

հավելված 1
 

  1. Ալեքյան Հովհաննես - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  2. Ամիրխանյան Լիանա - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  3. Միրզոյան Մարիամ - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  4. Խաչատրյան Անի - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  5. Նիկողոսյան Դավիթ - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  6. Գսպոյան Աննա - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  7. Մարտիրոսյան Քնար - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  8. Սերգեյան Սևակ - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  9. Ավանեսյան Էլեն - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  10. Վանյան Տաթև - Միջին դպրոց - 8-րդ դաս. - անգլերեն
  11. Կարապետյան Արտակ - Միջին դպրոց - 9-րդ դաս. - անգլերեն
  12. Դաշյան Նինա - Միջին դպրոց - 9-րդ դաս. - անգլերեն
  13. Մարգարյան Լիլիթ - Միջին դպրոց - 9-րդ դաս. - անգլերեն
  14. Ասատրյան Արայիկ - Միջին դպրոց - 9-րդ դաս. - անգլերեն
  15. Սիմոնյան Գոհար - Ավագ դպրոց - 10-րդ դաս. - անգլերեն
  16. Թոփուզյան Անի - Ավագ դպրոց - 10-րդ դաս. - անգլերեն
  17. Համբարձումյան Միլենա - Ավագ դպրոց - 10-րդ դաս. - անգլերեն
  18. Ղահրիյան Հրայր - Ավագ դպրոց - 10-րդ դաս. - անգլերեն
  19. Հակոբջանյան Դերենիկ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  20. Աճեմյան Վալենտինա - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  21. Գևորգյան Մանե - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  22. Բլեյան Շուշան - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  23. Սողոմոնյան Շուշան - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  24. Առաքելյան Լիանա - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  25. Ավանեսյան Հայարփի - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  26. Խաչատրյան Մարիամ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերենրեն
  27. Ղարիբյան Սիրանուշ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  28. Սուքիասյան Սոնա - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  29. Մնացականյան Համեստ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  30. Սերգեյան Հայկ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - անգլերեն
  31. Ավդալյան Վիգեն - Ավագ դպրոց - 11-րդ դաս. -  ֆրանսերեն
  32. Սարգսյան Լիլիթ - Ավագ դպրոց - 11-րդ դաս. - գերմաներեն


Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան