• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանք հակառաբիզ շարժմանը

Մարի Մելիքյան
10-4 դասարան

 

Մենք բոլորս էլ գիտենք,  որ Հայաստանում շատ են ռաբիզ սիրողները: Ցավոք սրտի, հայերի կեսը տարված է այդ անմակարդակ երաժշտությունով: Իսկ ի՞նչ է ռաբիզը: Դա մի երևույթ է, որի մեջ մտնում է ոչ միայն համապատասխան երաժշտությունը, այլ նաև ռաբիզ ճաշակը, ռաբիզ պահելաձևը, առհասարակ, դա ընդհանուր բնույթ ունի: Եթե որոշ մարդկանց կարծիքով ռոքը կամ ռեփը մարդուն տանում են որևէ միջավայր՝ լինի դրական, թե բացասական, ապա ռաբիզը ոչնչի էլ չի տանում, իսկ դրաան կողմեր, իմ կարծիքով, չունի: Ռաբիզը կարելի է անվանել նաև անմակարդակություն, անճաշակություն, տգիտություն, ինչպես չէի անվանի այլ ոճի երաժշտությունները: Իմ վերաբերմունքը ռաբիզի նկատմամբ շատ բացասական է: Ինչպե՞ս կարելի է ռաբիզ երաժշտության տակ հանգստանալ, երբ այն նույնիսկ մեկ րոպե լսելուց շատերի մոտ առաջանում է սրտխառնոց: Ռաբիզ ամեն տեղ էլ կա: Ուղղակի մենք ենք, որ մտածում ենք, թե ռաբիզ միայն Հայաստանում կա: Ո՛չ, այն կա ամբողջ աշխարհում, նայած թե որ երկրում ինչպես է արտահայտված, երաժշտության ձևով, թե՞ճաշակի: Չնայած այդ ամենին, շատ մարդիկ, ովքեր ռաբիզ չեն սիրում, երբեմն իրենք էլ են ռաբիզ ձևով իրենց պահում: Ախր մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ բնակչության մեծմասնությունը ռաբիզ է: Այո՛, դա տհաճ է, բայց դե փաստը միշտ էլ մնում է փաստ: