• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանապարհ դեպի Աստվածություն

Օշո
Ռուսերենից թարգմանեցին Միջին դպրոցի ռուսերենի թարգմանչական խմբի սաները

 Մի անգամ մի հոգևորական եկավ մի անծանոթ քաղաք: Տաքսիները գործադուլ էին անում, իսկ նա պետք է հասներ եկեղեցի, որովհետև այդ երեկո քարոզ էր կարդալու: Դրա համար էլ մի փոքրիկ տղայի հարցրեց` որտեղ է եկեղեցին: Տղան ուղեկցեց նրան: Երբ մոտեցան եկեղեցուն, հոգևորականը շնորհակալություն հայտնեց տղային՝ ասելով.
-Ես շատ շնորհակալ եմ քեզ, որ օգնեցիր ինձ։ Դու ոչ միայն ցույց տվեցիր, այլև ուղեկցեցիր ինձ: Եթե քեզ ընդհանրապես հետաքրքիր է Աստծո մասին գիտելիքը, եկ այս երեկո իմ քարոզին: Ես կխոսեմ Աստվածայինը գտնելու ճանապարհի մասին:
Տղան ծիծաղեց և ասաց.
-Դու չգիտես եկեղեցու ճանապարհը, ինչպե՞ս կարող ես իմանալ Աստվածայինի ճանապարհը։ Ես չեմ գա։

Աղբյուրը՝ http://www.koob.ru/osho/anecdote_from_osho

Ղեկավար Մ.Չորեկյան, Հ.Ղազարյան,