• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև, սիրելիներս

Նունե Մովսիսյան
 

Հիմա նստած Մարիոթ հյուրանոցում` փորձում եմ էս նոթբուք ասվածից գլուխ հանել, փաստորեն ես շատ արդյունավետ անցկացրի իմ` այստեղ գտնվելը և դարձրի խիստ ուսումնական:

Միակ դժգոհողը, հավանաբար, իմ ձեռքում հայտնված խեղճ նոթբուքն է, բայց կարծես նա էլ է համակերպվել իր տխուր կարգավիճակի հետ և գլուխը կախ, մոլոր-մոլոր, ուզած-չուզած ենթարկվում է: Վատն այն է, որ մինչև օրվա վերջ, մեր նոթբուքը վերջնականապես կհիասթափվի ինձնից:

Հիմա կասեք, ուրիշ բան չունի անելու Նունեն, դե որ հարցրիք`անկեղծ պատասխանում եմ. ներկայացվող նախագծերը մաթեմատիկա-ֆիզիկա- իֆորմատիկական բնույթի են և մեղմ ասած` իմ մտահորիզոնից դուրս: Ավելորդ եմ համարում ասել, որ շատ ուրախ եմ, որ իմ գործընկերներն  անցան հաջորդ փուլ: Սրտանց շնորհավորում եմ նրանց ու մաղթում նորանոր հաջողություններ: