• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրնդեզի ծիսակատարության ծրագիր

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ
Ծիսակատարության ծրագիր

Ծեսի համար անհրաժեշտ պարագաներ
Փոխինձ, աղանձ, հալվա, ընկույզ, պնդուկ, պաստեղ, չիր, չամիչ, ցախ` խարույկի համար, ճյուղեր, ժապավեններ, տիկնիկներ` հարս, փեսա, ծնողներ, քսակներ, ծղոտե զամբյուղներ, կարմիր, դեղին, նարնջագույն, կապույտ ժապավեններ` 50x50 չափսի, կարմիր և կանաչ կտորներ` փեսայի վրա կապելու համար , կարմիր քողեր` հարսի համար:
Տոնական օրեր, տոնական իրարանցում
Նախակրթարանում ծեսի, նրա խորհրդի մասին մանրամասն տեղեկություններ պետք չէ հաղորդել: Պետք է ասել, որ դա հին հայկական տոն է, որի ժամանակ մարդիկ թռել են կրակի վրայով, հավատացել, որ կրակը վառում է բոլոր վատ բաները: Այդ տոնը նվիրել են նոր ամուսնացած հարս ու փեսային: Բոլորը նրանց օրհնում են, բարեմաղթանք անում, նվերներ են նվիրում, երջանկություն և ուրիշ լավ բաներ ցանկանում: Երգում են, պարում, ուրախանում:
Դպրոց-պարտեզի սաները` իրենց կարողությունների սահմաններում, դասավանդողները իրենք են հավաքում տրնդեզին վերաբերող տեղեկություններ:
Ծնողները, որպես ծեսի հյուրեր, անպայման նվեր են անում դասարանին կամ խմբին: Դա ծիսական պարտադիր արարողություն է:
• Բանահավաքություն կրտսեր դպրոցում
Ինչպես են տոնել տրդնեզը մեր մեծերը՝ տատ-պապերը:
Տրնդեզյան կերակուրներ:
Օրհնանքների,բարեմաղթանքների, ասերգերի, պատմությունների, ավանդությունների ժողովում
Տրնդեզի խորհուրդը
Պատմություններ մեծերի մասին...
• Տեխնոլոգիա
Տիկնիկների պատրաստում՝
Հարս ու փեսա
Խլվլիկ՝ իրական և տիկնիկ
Կրակ՝ երեխայի կերպավորում և տիկնիկ
Խնամիների տիկնիկներ
• Խաղ-բեմականացումներ
Տրնդեզին, տարվա եղանակներին, աշխատանքին, արհեստներին... վերաբերող խաղիկնեերով, առած ասացվածքներով դասարանական փոքրիկ ներկայացումներ անել:
Երգերի, պարերի բեմականացում` խլվլիկի պար, կրակի պար` թաշկինակներով, ուրախ մանկական պար

Ծիսական եռուզեռ
Ծեսից 1-2 օր առաջ աղանձ են պատրաստում, աղանձի մի մասը սրճաղացով աղում են, փոխինձ են ստանում: Փոխինձով ու մեղրաջրով կամ շաքարաջրով պինդ խմոր են ստանում /կարող են այլ համեմունքներ էլ ավելացնել/, փոքրիկ գնդիկներ են սարքում, ուտում են, մի մասն էլ պահում են տոնի մասնակիցներին բա---ժանելու համար:
Ցախ, ծիսական ճյուղեր են հավաքում, պատրաստում են ժապավենները: Ցախը դրսում չենթողնում, որպեսզի չխոնավանա:
Ծիսակատարության օրը յոթ տեսակ ընդեղեն ու աղանդեր պիտի ինի:

Ծիսակատարություն
Խմբասենյակում կամ դասարանում նախապես պատրաստած փոխինձը, հալվան երեխաների հետ լցնում են ափսեները, զամբյուղները և ձևավորում տանից պատրաստ չեն բեերում: : Առանձին զամբյուղների մեջ լցնում են չիր, չամիչ, ընկույզ, պնդուկ և աղանձ:
Ճյուղերի վրա ժապավեններ են կապում` մտքում պահելով այն, ինչ ուզում են, որչլինի, որովհետև այրելով ժապավեն կապած ճյուղը` այրում են վատ բաները:
-Թո’ղ հիվանդություն չլինի:
-Թո’ղ վախ չլինի:
Նախապատրաստում են խարույկի ցախը:
Պայմանավորված ժամին նվերներով գալիս են մյուսծնողներնուհյուրերը: Նրանք ևս ժապավեններ են կապում ճյուղերին: Ճյուղերը, տիկնիկները և պատրաստած անուշեղենը դուրս են բերում բակ, միասին վառում են խարույկը:
Ծիսակատարությունն սկսումեն «Թագվորի մեր» երգով:
Մեծտատը «հարսուփոսաներիե հետառաջէգալիսևօրհնում.
եծ տատը օրհնում է բոլորին.
-Կրակը ձեր չոռնու ցավը տանի, շառ ու փորձանքից հեռու պահի, յոթորդովսեղաննստեք:
Բոլորը միասին արտասանում են՝
Տերընդեզ, դարման ուկես,
Առ մանգաղը` ել խոտի դեզ,
Տերընդեզը փեշդ վառե,
Որ ազատվես օձէ, չարէ:

Ուրախ շուրջպար:Պարեցնում են բոլոր տիկնիկները:
Հարս ու փեսային “սկեսուրը” կենտրոն է բերում, բոկորը շուրջպարով արտասանում են.
Հերիկ խաբեցինք կուռիկ մի գինով,
Մերիկ խաբեցինք մատիկ մի հինով,
Աղբեր խաբեցին պոլատ մի ձիով,
Հարսիկ խաբեցին հազար մի բարով:
Երգում են.«Վեր, հա վեր-վեր»

Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն, օր ասեսª էնիկ է,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն, օր հավնիս` էնիկ է:

Աչքեր ունես` նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,
Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերնօր հավնիս` էնիկ է:

Հնչում է խլվլիկի երաժշտությունը: Բոլորն արտասանում են.
Վայ ու վայ-վայ’ խլվլիկ, խլից-խլից խլվլիկ,
Քամու բերած, քամու բերան, խլից-խլից խլվլիկ,
Երդիկ փակեք, դռնից կգա,
Դուռը փակեք, լուսամուտից,
Պատի ծակից, դռան տակից, թոնրի ակից, …
Խլից-խլից խլվլիկ, ա’յ քեզ փորձանք խլվլիկ:
Խլվլիկների ուրախ պար, որից հետո երգում “Պսակ-պսակ» երգը և գովաբանում են հարս ու փեսային` ձեռքերի ճյուղերը խաղացնելով :
Պսակ-պսակ

Խլվլիկներից մեկը “գողանում է” մեկի ճյուղը և գցում կրակը:Նրա հետ բոլորը ճյուղերըգցումենկրակըուերգում.

Հայ զնգա

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բըռան կատուն` դարբնի տուն,
Հայ զընգա, զըն•ա, զըն•ա,
Դարբնի կըռան զարկգըլխուն,
Հայ զընգգա, զընգա, զըգա,
Ասաց` էլ չըգաս մեր տուն,
Հայ զընգա, զընգա, զըգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Հայ զընգա, զընգա, զըգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:
Փախավ, մըտավ Սըրբկա տուն,
Հայ զընգա, զընգա, զըգա,
Սըրբիկ նազե-նազ կանի,
Հայ զընգա, զընգա, զըգա,
Ծամերն իտև սազ կանի,
Հայ զընգա, զընգա, զըգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:
Հայ զընգա, զընգա, զընգա:
Ճյուղերը վառվում են, իսկ տատն ու երեխաները մի-մի բուռ աղանձ են ցանում շուրջը և ասում.
-Էս մի բուռը երկնքի հավքերին:
Մի բուռ էլ ցանում են ու ասում.
-Էս մի բուռն էլ ճամփորդին ու օտարականին:
Հետո հավաքվածներին փոխինձ, աղանձ և քաղցրավենիք են հյուրասիրում: Ապա շուրջպար են բռնում, երգում են իրենց սիրած երգերը: Երբ կրակը մեղմանում է, մասնակիցները հար ու փեսայի հետ յոթ պտույտ են կատարում կրակի շուրջը, սկսում են վրայից թռչել:

ՈՒրախ պարեր:

Սովորեք խաղալ.

Գդակ թռցնել
Խաղում են կրտսեր դպրոցում
Խաղում են 8-10 հոգիանոց երկուխմբով: Խմբերը կանգնում են 5 մ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսողխմբից մի հոգի գալիս է, մյուս խմբից մեկիգլխարկը հանկարծ թռցնում ու փախչումª հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի, մինչև տեղ հասնելը£ Այդգործողությամբգլխարկն ազատում է և խաղը շահում£ Հակառակ դեպքում` ինքըգերվում է, իսկխումբը տանուլ է տալիս£ Խաղը վերսկսում է շահող խումբը£ Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկըգերիմյուսի բոլոր անդամներին:
Հաղթող խմբի երեխաները տատիկի հետ մի բուռ աղանձ են ցանում իրենցշուրջը և ասում.
-Էս մի բուռը երկնքի հավքերին:
Մի բուռ էլ ցանում են ու ասում.
-Էս մի բուռն էլ ճամփորդին ու օտարականին:
Մեծ տատերը և երեխաները հավաքվածներին փոխինձ, աղանձ և քաղցրավենիք են հյուրասիրում: Եր•ում և պարում են ՙՀոպ, հոպ, հոպ ըլնի՚, ՙՎեր հա վերվերիկ է՚ եր•երը (ՙԵր•արան՚): Երբ կրակը մեղմանում է, սկսում են վրայից թռչել: Ապա շուրջպար են բռնում, եր•ում են ՙՀոպ, թռի՚ և ՙԿռունկ, ծափ տուրութռի՚ երգերը:
Վերջում կարող են խաղալ.

Փուչիկ
Խաղում են նախակրթարանում
Խաղավարի կանչով բոլոր խաղացողները հավաքվում են մի տեղում` իրար մոտիկ: Հավաքված տեղից փորձում են շրջան կազմել և այն աստիճանաբար մեծացնել` ՙփչելով փուչիկը՚;
-Դե փքվի’ր, ի’մ փուչիկ, որ չմնաս դու փոքրիկ:
Երբ շրջանը բացվում է այնքան, որ բոլոր մասնակիցների ձեռքերը հազիվ են իրար բռնում / փուչիկըմինչև վերջ փչվում է/,գալով դեպի կենտրոն` շրջանը կրկին փակում են հետևյալ խոսքերով.
-Փուչի’կ, դու շատ չփքվես, թե չէ հանկարծ կպայթես:
Այս խոսքերն ասելուց հետո բոլորը պայթյունի ձայն են հանում և ՙընկնում՚ հատակին, իբր փուչիկը պայթեց:
Այնուհետև խաղը շարունակում են նույնկերպ:


Գա’յլ, թող գիշերենք քեզ մոտ
Խաղում են կրտսեր դպրոցում
Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում էգայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում դրվում էգայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր էգծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպեսգայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում .
-Գա’յլ, թող գիշերենք քեզ մոտ:
Գայլըգլուխըթեքում է մի կողմ և բարձրաձայն մտածում. ՙԼավ, կթողնեմ, բայցգիշերըկուտեմ՚: Երեխաները մտնում ենգայլի տնակը: Խաղավարն ասում է.
-Երեկո է, ուշ երեկո: Մոտենում էգիշերը: Արդենգիշեր է: Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչենգայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց, նա էգայլ դառնում:


Աիդա Պետրոսյան