• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծես` Տրնդեզ

Տրնդեզ, դարմանը կես...
Հերթական ծեսն է մոտենում` Տյառնընդառաջը: Էլ ինչ ծես, որ ուսումնական նյութ չդառնա: Տրնդեզը հարսանեկան արարողությունը, կրակի պաշտամունքը, ծիսական սովորությունները, կերակուրները ուսումնասիրելու, տատ ու պապերին «խոսեցնելու», ծեսի առաջացումը պարզելու, հետաքրքիր էլեկտրոնային նյութեր ստեղծելու լավ առիթ է:
Ծնողները, որպես ծիսական պարտադիր արարողություն, խմբին կամ դասարանին նվեր են անում:
Հանելուկներ, ասացվածքներ, բարեմաղթանքներ, պատմություններ ու էլի լիքը բաներ կարող ենք հորինել, որոնք ծիսական նոր նյութ կդառնան, կայքի միջոցով կմտնեն տները, ու դրանից ծեսն ավելի հարուստ, գրավիչ, ժամանակակից ու նաև  մեդիա կդառնա:
Տոնակատարության ծրագիրը` կայքի «Ծիսական տոնացույց» բաժնում:
Աիդա Պետրոսյան