• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր բակի անսովոր հյուրը

 

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 2-րդ դասարան

 

Երբ դպրոցից տուն էինք վերադառնում, բակում մեծ ձնեմարդ էր կանգնած: Արագ պայուսակս տուն բարձրացրեցի, եղբորս հետ իջանք բակ: Ու...

է՛լ մեծ ու փորք, է՛լ փոքր ու մեծ մի լավ ձնվեցինք ու ձնեպապի համար ձնետատ սարքեցինք: Խաղացինք, խաղմղացինք, հավեսներս հանեցինք, թրջված, սառած բարձրացանք տուն:

Ի՛նչ ուրախություն ու աղմուկ բերեց ձյունը: