• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրնդեզ Վահագն Աստծո սպասումով

Նոր դպրոցի դասավանդող`Մարիամ Կարապետյան

ՏՈՆ-ը Նորոգումի խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է՝ Տ – հաստատական հունչարմատով եւ ԱՆ (ծնունդ, նորոգում) արմատով՝ Տ-ՈՆ (ԱՆ):

ՏՈՆ-երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միեւնույն հիմնական խորհուրդը՝մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները:

Ըստ այդմ՝ բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ-երը նրանց կյանքի կարեւորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ-եր, կան նաեւ մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային… ՏՈՆ-եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի եւ այլ զգացողություններ:

ՏՐՆԴԵԶ – Կրակի դեզ կամ դիզված կրակ (խարույկ):

Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ (կրակ) եւ ԴԵԶ բառերով:

Ն-ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է՝ ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ՝ ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ-ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է:

Ըստ ավանդության (տես՝ Արարատյան Դիցաբանություն), ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու եւ Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է եւ ծովը ծիրանի: Եվ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս՝ բոց աստվածային: Եվ Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում՝ ՏՐՆԴԵԶ սարքում: Եվ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին:

Արիները օծվում են ՏՐՆԴԵԶ -ի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը եւ զորանում են: Երկունքը տեւում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: Եվ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ-ի շուրջը եւ սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը՝ Վահագնանման որդիներ ծնելու համար:

Աստվածային երկունքի քառասուներորդ օրը՝ Արեգի 1-ին ծնվում է Վահագնը:
Ավանդաբար ՏՐՆԴԵԶ-ի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաեւ՝ Հայերի մեջ: ՏՐՆԴԵԶ են սարքում, երգում, պարում եւ սպասում են Վահագնին:

Հատված “Ուխտագրքից“