• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրնդեզ կամ Տյառնընդառաջ

Մարիամ Կարապետյան, Նոր դպրոցի դասավանդող

 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Տյառնընդառաջ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հնուց մեզ հասած ավանդույթներ կան կապված այն բանի, թե, ասենք, ինչպես պետք է Տրնդեզը նշվի այն ընտանիքներում, որտեղ նորահարս կա, կամ այն ընտանիքներում, որտեղ ամուսնություն է սպասվում:

«Ծիսական ծառ, օրվան հատուկ ուտելիքներ, խնձոր եւ այլն. սրանք տոնին հատուկ ծիսական հատվածի մի մասն են, որը պետք է պահպանի այն տան տիկինը, ում տանը նորահարս կա», - ասում է նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Ինչ վերաբերում է այս տոնին հատուկ խարույկին. որի վրայով ցատկում են, ապա Տեր Եսայի քահանա Արտեմյանն ասում է, որ Տյառնընդառաջի տոնը որևէ կապ չունի հեթանոսության հետ և այն, որ այդ օրը կրակ վառելու սովորույթը բոլորովին այլ խորհուրդ ունի:

«Տյառնընդառաջը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղդյունով բացվում են և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը: Իսկ այն, որ մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, թե դա նրանց հաջողություն կբերի, սնոտիապաշտություն է», - նշում է քահանան:

«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն». այսպես են շնորհավորել մարդիկ միմյանց տեսնելիս Տյառընդառաջին: Այսօր, սակայն, այս մասին քչերը գիտեն:

Աղբյուր`Անի Թադևոսյանի հավաքած նյութը