• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատության արձանը

 

Ազատության արձանը, որ վեր է բարձրանում Նյու Յորքի Ազատության կղզում, ֆրանսիացի ժողովրդի նվերն է Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի անկախության 100-ամյակի առթիվ:

Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776,  հուլիսի 4: Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր: Արձանը հավաքված է պղնձե թերթիկներից` ամրացված պողպատե կմախքի վրա և կշռում է 200 տոննայից ավելի: Ազատության ջահը լուսավորվում է կապարե  600 ապակիների միջոցով` 19 հսկայական լամպերով, 13 հազար վատտ հզորությամբ: Թագն ունի 23 պատուհան, որոնցից յուրաքանչյուրից կարող է դուրս նայել միաժամանակ 30 մարդ: Երկու զուգահեռ աստիճանները ձգվում են ստորոտից մինչև գագաթ: Նրանցից մեկով բարձրանում, մյուսով իջնում են: Ազատության արձանը կառուցվել է 20 տարում: Նրա ստեղծման գաղափարը պատկանում է ֆրանսիացի պատմաբան Էդուարդ դե  Լաբուլյեին, քանդակագործն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Բերտոլդը (1834-1904): Ֆրանսիայում պատրաստված հսկայական մասերը Ամերիկա տեղափոխվեցին 210 արկղերով: Բացումը տեղի ունեցավ 1886 թ. հոկտեմբերի 28ին: Ֆրանսիայում ապրող ամերիկացիները իրենց միջոցներով կառուցեցին արձանի 7 մետրանոց պատճենը, որը տեղադրվեց Էյֆելյան աշտարակից ոչ հեռու` Միրաբո կամրջի կողքին:

Մելքոնյան Տաթևիկ, 11-2 դասարան

Ղեկավար` Կարինե Բախշյան