• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ախ, այդ հեռախոսը..

 

Երեսունամյա ամերիկացի Ահարոն Էմբրին վնասվել է հեռախոսից:  Motorolla Droid-ը խոսակցությունից անմիջապես հետո պայթել է ու վնասել նրա ականջը:

 Ըստ երևույթին` կոտրված էկրանի բեկորները  այնքան են վնասել նրա ականջը, որ հետազոտելուց հետո բժիշկները ստիպված են  եղել  կարել նրա վերքը: Պարզվել է` նա էժան է պրծել, քանի որ այդպիսի հարվածից հետո  կարող էր լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ: Երիտասարդ ամերիկացին հույս ունի, որ ընկերությունը կվճարի բժշկական ծառայությունների համար, իսկ ինքը կստանա փոխհատուցում ստացած վնասվածքի համար: Խոսքը մոտավորապես 4000 դոլարի մասին է: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետաքննությանը: Տուժածի կնոջ կարծիքով կատարվածը պետք է հրապարակայնորեն քննարկել, որպեսզի մարդիկ զգույշ լինեն:  «Իսկ եթե դեպքը կատարվեր երեխայի հետ»,- անհանգստանում է նա:

Նելլի Մովսիսյան, 11-2 դասարան

Ղեկավար` Գ. Փարվանյան