• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նպատակով մասնագիտական կարիքների գնահատման հետազոտություն

Հունվարի  31-ին, ժամը`11-00 <<Երազ>> բիզնես կենտրոնում հրավիրված էր <<Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նպատակով մասնագիտական կարիքների գնահատման հետազոտություն >> սեմինար-խորհրդակցություն:

Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով <<Այ Փի Էս Սի>> սոցոիոլոգիական խորհրդատվության ինստիտուտը  հետազոտություն էր իրականցրել հանրապետության 79 դպրոցների 1050 ուսուցիչների հետ: Շատ հետաքրքիր ուսումնասիրություն էր արված:  Ներկայացումը  ընդմիջվում էր ակտիվ  քննարկում-առաջարկներով: Կազմակերպիչները պարտավորվեցին, որ լրացումներ անելուց հետո  հետազոտությունը կդրվի ԾԻԳ-ի կայք-էջում: Ներկայացված վերլուծության մեջ ակնհայտ էր,  որ և' ուսուցիչների, և' տնօրենների հիմնական կարիքը նոր տեխնոլոգիաներին ու մեթոդներին հմտանալն է: Ենթադրվում է, որ այս վերլուծությունները կփոխեն վերապատրաստումների  մոդուլների մեթոդաբանությունը, կդառնան ավելի գործնական: Կարիքների գնահատման այս հետազոտությունը շատ օգտակար կլինի այն հաստատությունների համար, որոնք իրականացնում են վերապատրաստումներ: