• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետական առարկայական (հայոց լեզվի) օլիմպիադայի համայնքային փուլին սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 11-018
31.01.2011 թ.

Կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ապահովելու համար.

  1. հաստատել հայոց լեզու առարկայից մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. ընդունել ի գիտություն, որ համայնքային փուլը անցկացվելու է 2011թ. փետրվարի 1-ին` ժամը 12:00, թիվ 174 դպրոցում.
  3. սովորողները օլիմպիադային ներկայանում են ժամը 11:00-ին` բաջերով, ունենում են տետր ու գրիչ.
  4. համայնքային փուլի մասնակիցների խմբի խորհրդատվության պատասխանատու ուսուցիչ նշանակել Մայիս Նիկողոսյանին.
  5. ցուցակում ընդգրկված սովորողների մասնակցությունը օլիմպիադային համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
  6. խմբին ուղեկցող պատասխանատու ուսուցիչ նշանակել Լուսինե Սարգսյանին, օլիմպիադան լուսաբանող-լրագրող պատասխանատուներ` Արփինե Սահակյանին, Սոնա Սուքիասյանին.
  7. խմբի պատասխանատուն պարտավոր է յուրաքանչյուր սովորողին, նրա ծնողին անհատապես ծանոթացնել սույն հրամանի հետ, օլիմպիադայի ավարտից հետո օլիմպիադայի առաջադրանքների օրինակները, սովորողների գրավորների պատճենները մեկօրյա ժամկետում ներկայացնել կրթահամալիրի քննական կենտրոն.
  8. մասնակից սովորողները պարտավոր են օլիմպիադայի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կանխել այն կամ կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ ընդհատել մասնակցությունը.
  9. լրագրող պատասխանատուները օլիմպիադային ներկայանում են լրատվության սպասարկման համար անհրաժեշտ գործիքներով (նոթբուք, ինտերնետ ֆլեշ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն), կայքի համապատասխան էջը պարբերաբար թարմացնում են (օլիմպիադայի ընթացքի մասին տեղեկություններ, հանձնաժողովի անդամների ներկայացում, լուսանկարներ, ձայնագրություններ և այլն).
  10. կրթահամալիրի կայքում բացված օլիմպիադայի էջի պատասխանատու նշանակել` Արփինե Սահակյանին.
  11. խմբի պատասխանատուն սույն հրամանի պատճենը ներկայացնում է օլիմպիադայի հանձնաժողովի նախագահին:

հավելված 1
 

  1. Առաքելյան Վեներա 9-րդ
  2. Ամիրխանյան Քրիստինե 9-րդ
  3. Սիմոնյան Լարիսա 9-րդ
  4. Արսենյան Սոնա 10-րդ
  5. Ալեքսանյան Տիգրան 11-րդ
  6. Գևորգյան Անուշ 10-րդ
  7. Ավագյան Լիա 10-րդ
  8. Ղարիբյան Սիրանուշ 11-րդ
  9. Բլեյան Շուշան 11-րդ
  10. Սողոմոնյան Շուշան 11-րդ
  11. Ավանեսյան Հայարփի 11-րդ
  12. Առաքելյան Լիանա 11-րդ
  13. Պետրոսյան Գրետա 11-րդ
  14. Ղահրիյան Հրայր 10-րդ
  15. Սարգսյան Լիլիթ 11-րդ
  16. Չիլինգարյան Ելենա 11-րդ

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան