• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

31.01.2011թ. ժ. 16:00
«Տիգրան Հայրապետյան» գրադարան

  1. Անցած շաբաթվա ընթացքում սովորողների հաճախումների մասին Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը ըստ գրասենյակների ամենօրյա տեղեկությունների
  2. Անցած շաբաթվա ընթացքում աշխատողների հաճախումների մասին Անի Տեր-Արսենյանի հաղորդումը ըստ գրասենյակների ամենօրյա տեղեկությունների: Անհարգելի բացակայած աշխատողների բացատրությունների ներկայացում
  3. Նոր ընդունված և ազատված (տեղափոխված) սովորողներ
  4. 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարների հավաքագրումն ըստ ուսուցողական ծրագրերի և ըստ սովորողների (գրասենյակների ղեկավարներ)
  5. Հաշվապահության հաղորդումը կրթահամալիրին անցած շաբաթվա ընթացքում հասցրած նյութական վնասի և կրթական օբյեկտների սպառած ծառայությունների (էլ. հոսանք, ջուր, գազ և այլն) մասին
  6. «Կենգուրու» առաջնությանը կրթահամալիրի մասնակցության մասին
  7. Հանրապետական դիջիտեքի փետրվարի 4-ի և 11-ի նախապատրաստական աշխատանքների մասին Տիգրան Խաչատրյանի և Սուսան Մարկոսյանի հաղորդումը
  8. «Փորձարարական ծրագրեր հանրակրթությունում» 2011թ. Ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսական, մանկավարժական և տեխնիկական կազմակերպման մասին Սուսան Մարկոսյանի հաղորդումը
  9. 2011թ. Հիմնական աշխատանքների օրացույցը (Սուսան Մարկոսյան, Լիլիթ Ազիզխանյան)
  10. Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը նշելու մասին Մարի Գաբանյանի հաղորդումը
  11. «Տիգրան Հայրապետյանի օրեր» ստուգատեսի մասին Աշոտ Տիգրանյանի և ընկերների առաջարկը
  12. Կրթահամալիրի դպրոցների ղեկավարների հաշվետվությունը 2010-2011 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփման, սովորողների, դասարանների և խմբերի ուսուցիչների, դպրոցների ղեկավարների հաշվետվությունների կազմման, ներկայացման ու հրապարակման աշխատանքների մասին