• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարապը խաթարել է Բեռնի օդանավակայանի աշխատանքը

Ռուսերենից թարգմանեց Պետրոսյան Դայանան 9-1 դաս.

Ղեկավար` Փարվանյան Գայանե

<<Austrian Times>>-ը գրում է, որ կարապը Շվեյցարիայի Բեռն քաղաքի օդանավակայանի ժամանակացույցի մեջ փոփոխություն էր մտցրել.դեպի հարավ չվող թռչունը վայրէջք էր կատարել թռիչքուղու վրա և խոչընդոտել ինքնաթիռների աշխատանքը:

Օդանավակայանի ղեկավարությունը ստիպված ժամանակավորապես կասեցրել էր ինքնաթիռների թռիչքը և վայրէջքը: Ըստ գործակալության աշխատողների` կարապի հետ կապված միջադեպը մի քանի հարյուր ուղևորների ծրագրերն էր խառնել, որովհետև նրանք ստիպված էին սպասել օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը:

Որոշ ժամանակ անց, երբ կարապը լքել էր թռիչք-վայրէջքային ուղին,աշխատողները նշել էին, որ կարապը ամենևին չէր շտապում և  հանգիստ<<ճեմում>>էր:

Կարապները ամեն տարի չվում են` հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր և իրենց ճանապարհին կանգ են առնում` հանգստանալու և ուժ հավաքելու: