• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մինչ դպրոց հասնելը…

Մի օր` հետաքրքիր, մի` օր ձանձրալի, մի` օր աղմկոտ, իսկ մյուս օրն էլ…Մի խոսքով, սա մեր` կրթահամալիրից հեռու ապրող աշակերտներիս  ճանապարհն է մինչև  դպրոց հասնելը:

Ամեն օր երկար ճանապարհ ենք կտրում-անցնում դպրոց հասնելու համար, ու հենց ավտոբուսից է կախված, թե ինչ տրամադրությամբ  կսկսվի ու կշարունակվի մեր օրը: Մի օր երեխաները բարկացնում են, իսկ մյուս օրը` խելոք խաղում: Այսօր որոշեցինք մի խաղ խաղալ երեխաների հետ, ու քանի որ նրանք մեզանից այսպիսի առաջարկ չէին սպասում, շատ ուրախացան: Խաղալուց հետո Մանեն ևս մի խաղ առաջարկեց, ըստ որի` բոլորը պետք է քնեին: Խաղի հաղթողին Մանեն գրկած հասցնելու էր իր դպրոցը: Խաղը սկսվեց. շատերը սուտքնուկ ձևացրին,  իսկ մի քանիսն էլ իսկապես քնեցին: Չեք պատկերացնի` ինչ հանգիստ, խաղաղ ու առանց բարկանալու ենք այսօր հասել դպրոց: Ինչպե՞ս շուտ չէինք կռահել, որ նույնիսկ այստեղ կարելի էր ելք գտնել…

Լիանա Առաքելյան

Ավագ-դպրոց վարժարան